ամենօրնոր

այստեղ անպետք եմ, այնտեղ՝ անհնար

ինձ ցավեցնող բաների մասին /միգուցե մաս 1-ին/

ես չգիտեմ թե ինչ բան է հայր, ու դա ինձ ցավեցնում է։

ինչքան էլ սիրով եւ համբերատարությամբ եմ փորձում, ձեռքով ոչինչ չեմ կարողանում պատրաստել, ու դա ինձ ցավեցնում է։

չգիտեմ սիրել, ու դա ինձ ցավեցնում է։

չգիտեմ սիրվել, ու դա ինձ ցավեցնում է։

հայաստանում մարդիկ շատ քիչ են ժպտում, ու դա ինձ ցավեցնում է։

ֆլեյտա պարապելու ժամանակ ոնց փնտրում եմ չեմ գտնում, ու դա ինձ ցավեցնում է։

դեպքերի 99%ում հարազատներիս համար անպետք եմ, ու դա ինձ ցավեցնում է։

միշտ կարոտում եմ, ու դա ինձ ցավեցնում է։

ոչ միտքս ոչ մարմինս ճկուն չեն, ու դա ինձ ցավեցնում է։

ժամանակը ինձնից անընդհատ առաջ է ընկնում, ու դա ինձ ցավեցնում է։

կատարյալ լսողություն չունեմ, ու դա ինձ ցավեցնում է։

անընդհատ ընտրություն պետք է կատարել, ու դա ինձ ցավեցնում է։

հայաստանում եկեղեցիներում կամերային համերգներ չեն լինում, ու դա ինձ ցավեցնում է։

գիր գիշերը տարբեր քաղաքներում գիշերողի համար

պայուսակդ դասավորելիս ամենաներքևում գիշերանոցդ տեղավորիր, էդ հաստատ օրվա ընթացքում պետք չի գա քեզ, ու հաստատ ուսուցչանոցում պատահական գետնին չի հայտնվի։

երեւանում միշտ մանրի 1000ները ու մետաղադրամերը հավաքիր, քաղաքից դուրս էդ մեծ փող ա։

տնից ուտելիք գողացիր, փոքր տուփիկների մեջ տեղավորիր, որովհետև պարզվում ա դու շատ քիչ ծավալով ուտելիքի կարիք ունես։

մի գիշեր սենյակներում միշտ վերարկուտ եւ մյուս օրվա հագուստդ դարակում կախիր, որ երեկոյան գոնե մի պատճառ քիչ լինի ինքդ քեզնից զզվելու։

սպանիր միջիդ անհետաքրքրիկին ու գիշերը դուրս արի փողոց, հաստատ չես փոշմանի։

գիրք ունեցիր հետդ։ ինքդ քեզնից կփրկի։

ոչինչ որ ծանր ա, բոլոր խնամքի միջոցներդ վերցրու։

սենյակի հայելին գտիր, ու տես էդ հայելու մեջ ո՞վ է։ համարյա միշտ նոր դեմք կգտնես։

ինչքան դուրս ես նայում, էդքան ներս նայիր։ փորձիր լացես։

պայուսակի ամենավերեւում դիր ականջակալներդ, ընդհանրապես երկու հատ ունեցիր, մեկն էլ միշտ գրպանում։ ունեցի կիսատ թողած երգ։ մեկ-մեկ էլ ուղղակի դիր ականջակալներդ, ոչինչ մի միացրու, ոչ մեկի հետ մի խոսա։

սյուռ կյանքից մի դրվագ /ռազբիները դիլիջանում/

ինչպես բարեկամներին, այնպես էլ բարեկամների ընկերներին մենք չենք ընտրում։ դիլիջան էինք, ես, մաման, Էլիզոկը (իմ ու Էլիզոկի հարաբերությունները հասկանալու համար, պատկերացրու քո գաղափարների ու կյանքի կողակցին, ոչ մի ռոմանտիկա, Էլիզը ընկեր ունի ։դ), Էլիզոկի մաման։ երեկոյան ստացանք հրավեր Էլիզոկենց հոպարի կնոջից, իրենք էլ էին դիլիջան։ գնացինք սարերի միջի քոթթեջ մոտավոր 21։00-ի կողմերը։ ընդհանրապես եթե մենակ աղջնակ ես էդ ժամերին դիլիջանում դուրսը չես լինում, ոտքս հենա հենա կծող շունիկը վկա։ հասանք։ կիսախմած ռաբիզից փկված կանայք, ծխի և խաղաքարտերի մեջ թաթախված տղամարդիկ, կարևորը հանկարծ չհասկանաս թե ով ում ամուսինն է, ոչ մի ջերմություն։ էլիզոկի հոպարն ու հոպարի կինը ռաբիզից տուժված, ուրիշ տարբերակի անծանոթ մարդիկ են։ մեր հարևան ապերի նման չեն, որ եթե ճղվի մի տեղը արյունը կլկլոցով ու հետույքը մի-քիչ բաց կգա։ տնից դուրս գալուց առաջ առաջարկեցի, որ գործիքները վերցնենք։ ցանկացած շրջապատում ինձ ավելի վստահ եմ զգում, եթե գործիքները ինձ/մեզ հետ են։ ու համ էլ գիտեմ թե մաման ինչքան է հպարտանում, երբ մեր բարեկամները լսում են մեզ, ուզեցի էլիզոկի մաման էլ հպարտանա։ պարզվեց որ այդ օրը սեղանակիցներից ամենամեծ բոխախով և միլիռովկայով կնոջ ամուսնության 21 ամյակն էր։ նենց հեշտ է քյառթերի հետ, շատ ավելի դժվար է ձևիստ մթոմ սծիլնի երկու հատ գիրք կարդացած մի հատ գասպառ նոե նայածների հետ։ արդեն խոսում խնդում էինք հարսի քողի վերաբերյալ, ինձ հարցրեցին․ – բա որտեղից ե՞ս – չի երևու՞մ, երրորդ մասից։ սրանից հետո իմ/մեր կյանքը սկսեց հետաքրքիր դառնալ։ պատմեցինք։ սկսեցինք երգել։ ուզում եմ պարելը երգեցինք, մեր ամենամեյնսթրիմ երգերից։ մի հատ բրիգադա տիպ կար, էդ էլ փեսեն էր, հավանեց։ բոլորին լավ էր, երգեցինք ազգային հարսանեկան, ու եւս մի երկու երգ։ մենք էլ մարդկանց էներգիային կարոտ, տժժում էինք։ հետո սկսվեց ամենահետաքրքիրը։ էդ բրիգադա ձյաձը սկսեց ինձ հարցեր տալ։ ես նստեցի ուղիղ իր դիմաց, չգիտեմ ինչի դուխս հելել էր․․․ ա չէ գիտեմ, նվագել էինք :) ասեցի ֆաքդ ափ եք արել էս երկիրը, մեր սերունդն ա սաղ դզել փչելու, ասեցի իհարկե ոչ այս բառերով։ պատմեցի ոնց եմ հասել դիլիջան, ինչքան հպարտ եմ որ ուսուցիչ եմ, ինչքան կարևոր է մշակույթի ճանաչումը ժողովրդի ինքնաճանաչման համար, ասեցի որ զզվում եմ/ենք կեղծ արվեստից, որի մեջ նաև ռաբիզն է մտնում։ էդ մարդու ռեակցիաներն էին դզում, որ ֆռռում մյուս բրիգադա տղամարդկանց ասում էր․ «տեսնում ե՞ք, ո՞նց ա է խոսում, տղուս ո՞նց եմ կնիկ գտնելու»։ հարցրեց սիրում եմ գոռ սուջյան թե չէ, ասեցի որ երաժիշտը ընտրում ա անի էն ինչ ինքն ա ուզում թե էն ինչ մեցցո եկած մարդիկ են ուզում։ էլիզի հետ խոսեցինք, որ ռաբիզից պարելը ընդհանրապես չի գալիս, մարդը հաճույք չի ստանում, բթանում է, մենք թույն պարեր ունենք ազգային, որից զգում ես հողը որի վրա կանգնած ես։ ուաու, ուաու։ ու կանայք «լրիվ ուրիշ են է իրենք, երանի իրենց, ուզում եմ ձեր նման ինքնավստահ լինեմ»։ սյու՜՜՜՜ռ։ ու էդ մարդը մի պահ նույնիսկ երբ ես ջղայնացած խոսում էի, ով իմանա կարողա ձայնս էլ էի բարձրացրել, հումորով ասեց․ «զենքս բերեք», հուսամ հումորով։ ինքն էլ էր երրորդ մասից։ գովաց մեր երաժշտությունը։ սյու՜՜՜՜՜ռ։ հա՜ ու ես անընդհատ կծող մի բան էի ասում, ու իհարկե օրինակ չեմ հիշի։ երբ էլիզի հոպարը ասեց․ «բա էլիզի հարսանիքին ինչի՞ տակ ենք պարելու» մենք միասին գոռալո՜վ բամբիռը լավ հարսանեկան ալբոմ ունի, արեւ է ելել-ը դրեցինք, ասեցինք մենք ենք էէէէ երգում, լավ էլի դրեցինք, հայակական մեր սիրած խմբերին թվարկեցինք։ հետո գիշերովը դրեցինք ու սկսեցինք թռվռալ։ կանանցից էլ մեզ միացան, ա նենց լավ էր։ մեր դադիվանքի սեյշնը նայեցինք, էդ բրիգադան նենց անդուր շեշտելով էր ասում ՂԱՐԱԲԱՂ։ ուզում եմ պարելը խնդրեցին վերջում մի հատ էլ երգեցինք։ լրիվ հարսանիք էր, բայց ոչ ռաբիզ։ գնալուց տղամարդիկ ոչ տիպիկ լռությամբ գնացին ծխի եւ խաղաքարտերի աշխարհ, որ հանկարծ կնոջը չհարգեն։ կանայք գրկելուց ասեցին «շնորհակալություն, որ դուք կաք»։ ես ուզում էի ասել, բա դուք իմ ընկերներին չեք տեսել, չասեցի, բայց հպարտացա իմ սերնդով։ հուսամ իրենք մեզ չեն մոռանա, ես իրենց չեմ մոռանա։

հ․գ․ քրինջի լեվլը հասկանալու համար կարմիր խնձոր էլ կար սեղանին

անկոտրուն ենք մենք, անկոտրուն

*** գնացքի մեջ էի, դեղին վերարկույով, բայց քյառթու դեմքի արտահայտությամբ մի տղա մտավ, նայեց իրենից ձախ, ինձնից աջ նստած աղջկա հեռախոսի էկրանին, անցավ որ նստի, արագ կանգնեց հետ քայլեց մի հատ էլ նայեց հետաքրքիր է ինչ էր աղջկա էկրանին

*** մի օր պետք է լացեի կամ աշխատեի, որոշեցի Էլիզոկի կիթառը վերցնեմ ու blackbird—ը սովորեմ նվագել շա՜՜՜տ դանդաղ եւ անհավասար էր ստացվում, բավականին բարդ էր, լացեցի։ մյուս օրը գնացի դիլիջան, երբ վերադարձա Էլիզը ասեց․ «Լու՜ս, տես ինչ եմ սովորել քո համար» ու blackbirdը նվագեց մի միտք

*** առաջին գիրքը որ ինքս ինձ գնեցի ու չկարդացի կոչվում էր «պատմություններ հենց այնպես», էս գիրս էլ է այդ գրքից

*** մի օր սխալ տեղում էի, սխալ մարդու հետ ու սխալ բանով էինք զբաղվում այստեղ հիշեցի երեխեքիս ուսուցանած երգերից մեկը, որտեղ ասում է՝ I feel something so right Doing the wrong thinghttps://xn—y9aey5fdz.xn—y9a3aq/#publish հարցրեցի․ «հետաքրքիր է, երբ մետրոյով գալիս էի, ինչ-որ մեկը կմտածեր թե ու՞ր եմ գալիս» պատասխանեց․ «եթե կյանքից հասկացող մարդ լիներ հաստատ կմտածեր»

*** երբ երաժշտությունը ճիշտ bpm-ով ես նվագում, ոնց պատկերացրել է կոմպոզիտորը մարմին ունենալու զգացողությունը կորչում է։ ու դա գրկվելու/համբուրվելու, բեմում նվագելու ու պարզ բաներ նկատելու և հիանալու նման հիասքանչ է։

*** այսօր մի փոքր ավելի անկեղծ եմ քան երեկ։ զգացել ե՞ք, ինչքան կարևոր է քեզ մարդը, այնքան դժվար է իր հետ անկեղծ լինել։ միշտ ուզում ես ամենալավը լինել իր հետ, իսկ դու քաքիկ ես։

*** ամսի 12-ին պետք է շատ լավ համերգ լիներ, բայց «անհավասար աշխարհը զարթնում է ու քնում․․․ ու բարին չի ընտրում» էս մեր նոր երգից ա «անկոտրուն ենք մենք, անկոտրուն» էս էլ

աշխարհը մի կողմից մեծանում է, մյուս կողմից փոքրանում։ տեքստերս փոքրացել են ու դարձել են լուսանկարի նկարագրություն։ ու հիմա կուզեի մարգարիտայի նման գժվեի ու ամբողջ երևանի վրայով թռչեի։ մի փողոց կա, էդ փողոցով կգնայի կգայի։ մի քանի անգամ, կգնայի կգայի։ ու չէի դիմանա կմոտենայի պատուհանին։ պատուհանից այն կողմ ինձ երբեք չեն սպասել։ սպասել են թե երբ կգնամ, բայց երբեք չեն սպասել թե երբ կգամ։ իսկ ես գժված անպայման խուճուճ մազերով կգնայի պատուհանի մոտ։ բայց հիմա հագուստս եմ հանում նայում հյուծված երեսիս, դուրս գալիս է։ ջուրը տաքն է լինելու։ հոգնել եմ չսիրելուց։ կփորձեմ երկարացնել մտքերս ու մեկ-մեկ կապել իրար։ կներեք։

Ժամանակ առ ժամանակ սկսում եմ օրագիր գրել։