լրաԳրող

Իմ ամենատխուր պահերին ես միշտ գտնում եմ պատուհան որից կարելի դուրս նայել։ էդպես հանգստացնում եմ հոգիս։ Դրսում կյանքը չի դադարում, ու համոզում է , որ ամեն ինչ անցողիկ է։ Կյանքում ինձ համար ամենակարևորը ընտանիքս է։ Մենք չորս երեխա ենք, շատ քույր եղբայր ունեցողները կհասկանան, որ այդ պարագայում մանկությունն ուրիշ խենթություն է։ Մանկության դժվարությունները մեզ թվում են անհաղթահարելի։ Եթե ինչ որ մեկի հետ շատ դժվարություն ես անցնում, ուրեմն այդ մարդը դառնում է շատ թանկ ։ Հիմա՝ այս նոր իրականությունում, երբ մնկությունը վաղուց անցիալում է, ես սկսում եմ կորցնել իմ մանկության հերոսներին։ Մեր խենթ քառյակի հերոսները հեռանում են իրարից՝ աշխարհներ ու տիեզերքներ բացհայտելու։ Մեզնից յուրաքանչյուրը սկսում է յուրովի կառուցել, ապրել, շնչել ու զմայլվել։ Բայց այս նոր իրականության մեջ մի բան մնում է անփոփոխ՝ մամայի ժպիտը, հոգատարությունը, նույնիսկ իրեն մասերի բաժանելն ու յուրանանչյուրիս հետ աշխարհի որև ծայրը ուղարկելուն պատրաստ լինելը։ Մի վախեցքե խոսել զգացածից․․․

Ժամանակ չունեմ․ սկսել եմ իրագործել կյանքիս երազանքը ու մաթեմ եմ ուսումնաՍիրում, բզբզում եմ անգլերեն, փորձում եմ տան մյուս անդամներին որքան հնարավոր է սեր ու ջերմություն տալ։ Ես ապրում եմ, կարծես թե, խաղաղ։ Ես ինձ նման շռայլություն այս պահին թույլ տալ կարող եմ, շատերը՝ ոչ։ Երկրի քաղաքական վիճակը ուղիղ համեմատական է այդ երկրում քաղաքացու կյանքի որակին, կյանքի որակը՝ աշխատանքի, իսկ աշխատանքի որակը՝ տնտեսության։ Ստացվում է մեր մոտ ամեն ինչ վատ է։ Ու, եթե իմ բախտը ուղակի բերել է, որովհետև այս պահին ո'չ աշխատում եմ, ո'չ տանից դուրս գալիս, ես կարող եմ այս ամենի անդրադարձը չզգալ իմ վրա (միայն այս պահին)։ Բայց, այ մյուսները ոչ։ Ու, երբ մարդիկ նեղվում կամ դժգոհում են, ասում ենք՝ մի կարդա , մի լսիր, քեզ հեռու պահիր։ Թվում է, որ դիմացինը ունի ընտրության հնարավորություն, բայց էլի ոչ․ մարդիկ դուրս են գալիս ու ամեն քայլափոխի հանդիպում ոստիկանների, աշխատանից տուն վերադառնալը դառնում է կյանքի խնդիր, լիքը ոստիկաններ, որ ամիսներ առաջ սահմանին կանգնած էին, հիմա ստիպված են մի հային պաշտպանել մյուսից։ Իրականում մեր ընտրություն հնարավորությունը կեղծ է , որովհետև մենք պիտի ընտրենք մեր կյանքը ապրելու կամ չապրելու միջև։ Բայց ինչպես ասում է մեր տան խելոը՝ մենք այս պահին կարող ենք աշխատել ու լավ, կրթվել ու լավ, ու մի բան արած կլինենք երկրի ու մեր համար։

Քաղաքն ու Սերերը

Քաղաքում չէի։ Հանգիստ ու խաղաղ էր։ Այսօր վերադառնում էի ու, որքան մոտենում էինք քաղաքին զգում էի, որ ծանրանումա ամեն ինչ՝ մտքերը, մարդիկ, գործերը, սերը՝ մարդկանց ու աշխարհի հանդեպ։ Այստեղ ձևականությունները չափից շատ շատ են, ու մարդիկ իրենց համոզել են, որ դա իրենց բնական վիճակն է։ Թողենք բացասականը։ Մաման արթնացրեց։ Անտանելի ցավում էր գլուխս, ու իրա ժպիտը, պաչիկը ճակատին ու տված դեղը ուշի բերեցին։ Պարզվեց բավական ուշ եմ արթնացել, բայց տանը տաք էր, տրամադրությունը տաք էր, ու ես ինձ երջնիկ էի զգում, որ պապան (շատ աղմկոտ մարդ է) լռել էր ժամերով, որ չարթնացնի։ Գյուղի ձմեռն այսօր ուղակի հրաշք էր։ Եղանակը ինձ գրկել, շպրտել էր մանկություն, ու շպրտվելը ցավոտ չէր՝ ուր էլ ընկնեիր լիքը ձյուն կար։ Ցուրտ էր սարսափելի, ու ինչքան ուժգին փչում էր քամին, այնքան բարձր ու ծիծաղկոտ էր տանը։ Վառարանը տաքացնում էր, մարդիկ՝ ժպտում, ու սեր կար օդում։ Թվա՞ց հեքիաթ եմ պատմում, հա, իմ հեքիաթն էր։ Ընտանիքը կարա փրկի, երբ թվումա՝ աշխարհը խեղդումա քեզ։ Հեռու գնացեք խնդիրներից ու գրկեք ձեր Սերերին։ Հա, ու ժպտացեք այդ ցրտին դրսում խաղացող, կարմրած թուշերով սահնակ խաղացողներին։ Եթե Սևանում եք, մի նախանձեք իրենց, որ խնդրեք սահնակը կտան, դուք էլ կսահեք։

Մի քանի օր է էստեղ ենք ու ուզում եմ գրել, բայց չի ստացվում։Բարև բոլորին։ Ժպիտ նվեր ստանալ սիրողներ կան, համ ձեր տեքստրերից, համ ձեր մասին լսածից գիտեմ։ Հիմա ժպտում եմ․ ուրախ եմ ձեր մտքերը լսելու համար։ Իմ մասին․ Ես սիրում եմ գրել ու չեմ սիրում հրապարակել, մանավանդ, երբ գրածս մարդկանց մասինա։ Իմ մոտ սովորություններ կոտրելու ու փոփոխությունների շրջանա։ Հիմա փորձելու եմ շատ կիսվել մտքերով, ու սա իմ համար հրաշալի հարթակա։ Ինձ ամենաշատը հետաքրքրում են մարդկանց զգացածը, աստղերը, երկինքը ու մի ժամանակ նաև քարերը։ Ուշադիր եղեք ձեր կյանքի մարդկանց, նրանք ձևավորում են ձեզ։