բելուգա

մորիսոնն ասում ա՝ յաւէրժական ոչ մի պարգեւ մեզ այժմ չի ների արշալոյսը վատնելու համար

ես ու պոլինան կանգնած ենք բարի մօտ, ու կողքը ջեմման ա նստած՝ սեւ շապիկով, սեւ ջինսով, փիրուզ աչքերով, շէկ մազերով ու ֆուջի xt-2-ով։ ես պտտւում պոլինային ասում եմ՝ ինչ քիւթ ա չէ էս աղջիկը, պոլինան՝ «արա հա, ահաւոր, ես էլ չգիտէի՝ ում ասէի»։ ասում եմ՝ ինձ միշտ կարաս ասես։

ներքեւի սրահում մութ ա, դիջեյ, պարողներ, ֆուրշետ։ ես ու պոլինան նստած ենք 17-րդ սեղանի մօտ, բազմոցին։ պոլինան ասում ա՝ ես զգում եմ, որ մի բան էն չի, բայց ինքը չի ասում թէ ինչ։ ասում ա՝ սառն ա խօսում, ես զգում եմ որ սառն ա, բայց ինքն ասում ա նորմալ ա։ ասում ա՝ ինքը շատ լաւն ա, բայց նեղւում եմ որ չի խօսում հետս։ ասում եմ՝ կարեւորը վստահութիւնն ա։

նստած ենք բեմի վրայ, ես՝ գոլդըն լագերի բաժակով ipa-ը ձեռքիս՝ արթուրին ասում եմ, որ խմելիս տխրում եմ, իսկ արթուրն ասում ա՝ չէ, օյաղ ժամանակ տխրութիւնդ թաքցնում ես, իսկ ալկոհոլը չի թողնում քեզ խաբես։

բոլորը վերնաշապիկիս կոմպլիմենտ են անում, ես էլ կարմրում եմ։ մարատին ասում եմ՝ առնելիս քո մասին էի մտածում, մտածում էի՝ մարատի շորերից ա։

զոյային ասում եմ՝ եթէ որոշել ես վիրահատել քիթդ՝ վիրահատի, բայց եթէ իմ կարծիքը հետաքրքիր ա՝ դու շատ սիրուն ես։ ու զոյան իրօք շատ սիրուն ա։

արդեն գրեթէ կէսգիշեր ա, ես սինիներն եմ դասաւորում ըստ գոյների։ ստեփանն ասում ա՝ քեզ ասել ե՞ն որ սիրուն մատներ ունես։ նայում եմ դեֆորմացուած եղունգներիս, դրանց արիւնոտ եզրերին, հարցնում եմ՝ էդ սարկա՞զմ էր։ սկսում ա բացատրել, որ մատներս ոչ շատ կարճ են, ոչ շատ հաստ, որ իրօք սիրուն են, ու որ պէտք ա հասկանամ, թէ ինչի եմ աւիրում ու չանեմ։ ասում եմ՝ փորձում եմ։

ստեփանին շնորհակալութիւն եմ ասում տուած շոկոլադի համար, ինքն էլ պատասխան շնորհակալութիւն ա ասում, յետոյ աւելացնում՝ «հես ա կասի ինչի համար։ որ կերար, դրա համար»։

ստեփանը հարցնում ա՝ կենդանիների ու մարդկանց հոգին նո՞յնն ա։ ասում ա, որ նոյնը չի։ իսկ ես չգիտեմ։

լիւմենի աշխատողը մօտենում ա, բարեւում ու հարցնում թէ ոնց եմ, իսկ ես շփոթւում եմ, զի չէի սպասում։ լիւմենում հնչում ա karma police յետոյ fake plastic trees հետո street spirit ու ես փորձում եմ սցենար գրել բայց չեմ կարողանում որովհետեւ ոնց street spirit-ի տակ սցենար գրես ոչ թէ սառած նայես մի կէտի ու երգես յետը։ ինեսը պստիկ բաժակով սառոյցով slow drip ա հիւրասիրում, ասում եմ միւս անգամ սրանից կվերցնեմ։ ասում ա թունդ ա շատ, երեկոյեան չարժի խմել։ էս փոքր էր, հաշիւ չի։ ասում ա, որ էստեղ հաւանում ա, որովհետեւ ակտիւ ա աւելի։ ասում ա՝ դառգետում երեք տարի մատուցող աշխատելուց յետոյ գանձապահի աշխատանքը շատ լօքշ էր։

ուղեղս հրաժարւում ա աշխատել, ու ticktick-ում անընդհատ աւելանում են կարմիրով նշուած overdue թասքերը, ու ես չգիտեմ՝ ոնց հասցնեմ էս ամենի հետեւից։

մարատը նայում ա աչքիս տակ դակած սրտիկին, ասում ա արի գնանք տատու անենք ես ու դու։ արտուշը կողքից ասում ա՝ ինքը նաղդ անող ա։

ստեփանը զգում ա, որ արդեն ոտքերումս ու թեւերումս ուժ չի մնացել, ու գարեջուրը լցնելուց յետոյ պտտւում գալիս ա իմ կողմ, որ իմ տեղն իջեցնի։ մի քանի անգամից յետոյ սկսում եմ ինձ վատ զգալ։ ասում ա՝ վատ մի զգա որ օգնում են քեզ, առանց օգնելու չենք գոյատեւի։

արտուշը զգում ա, որ մի բան էն չի։ ասում ա՝ էսօր դուրըս չէս գալիս, ի՞նչ ա եղել։ օրուայ վերջում փոխւում, բարձրանում եմ բար։ ստեփանը սառնարանից imperial stout ա հանում, տալիս ինձ, ու ասում՝ արտուշն ա լցրել քո համար։ գերյոգնած եմ կեանքումս ամեն ինչից, բայց մինչեւ ականջներս շնորհակալ՝ էսքան լաւ մարդկանց հետ աշխատելու հնարաւորութեան համար։

ես լացում եմ տաքսու մէջ ու տուն քայլելիս ու գիշերն անկողնում պառկած զի աշխարհը շատ ա ու ես քիչ եմ ու թւում ա թէ ձախողում եմ բառացիօրէն ամէն ինչ։

պատերազմից յետոյ չափազանց յաճախ էի մտածում կեանքի իմաստի մասին, ու էդ մտքերից խախտւում էի արդէն։ ոնց որ բռնածս ամեն գործին խանգարեր էդ հարցը։ յետոյ մտածեցի՝ իրականում երեւի ոչ մի առանձնայատուկ բան էլ չկայ, զուտ էս մեծ տիեզերքի ինչ-որ պստիկ բայց կարեւոր մաս ենք։ հիւգո ֆիլմը որ կայ՝ դրանից միշտ էդ հատուածն եմ յիշել, որ ասում ա՝ աշխարհը որպէս մի մեծ մեքենայ էի պատկերացնում։ իսկ մեքենաները երբեք աւելորդ մասեր չունեն, ու եթէ ես էդ մեծ մեքենայի մաս եմ՝ ուրեմն ինչ-որ կարեւոր գործառոյթ ունեմ։ մտածեցի՝ երեւի մենք կանք, զի մեծ տիեզերքի մասն ենք, ու պիտի լինենք, որ տիեզերքն էլ լինի։ բայց թէ ինչով կզբաղուենք պարապ ժամանակ՝ երեւի հեչ կարեւոր չի։ ի՞նչ են անում կենդանիները պարապ ժամանակ։ մերն էլ երեւի դրա մի քիչ աւելի ֆէնսի տարբերակն ա. նկարում ենք, ծրագրեր ու երգեր գրում, դրոններ սարքում, պատերազմներ վարում, սպանութիւններ կամ առեւտուր անում։ բայց նաեւ ուզում եմ հաւատալ, որ երբ խաղաղ ու անվնաս ես ապրում՝ ոնց որ փափուկ, սահուն աշխատող, իւղած մաս լինես մեքենայի։ ու ուզում եմ մտածել, որ պէտք ա պահպանել եւ պաշտպանել բոլորի՝ խաղաղ ապրելու հնարաւորութիւնը։ զի երբ քեզ լաւ ա՝ գործդ էլ լաւ կանէս։
ու մտածում էի՝ երեւի ոնց որ սարդը սարդոստայն ա հիւսում՝ մենք էլ ռոբոտներ ենք սարքում, ծրագրեր գրում։ ու շատ սիրուն ա, օրինակ, ծառի եւ մարդու համեմատութիւնը, զի մենք յաճախ ենք մոռանում որ բնութեան մաս ենք, բնութեան մէջ ու բնութեան համար ենք։ դրանից ահագին հանգստացայ։ աւելի հանդարտ եմ ապրում, երբ մտածում եմ, որ մենք էլ մի օր գնալու ենք, ոնց որ ասենք դինոզաուրներն են գնացել, ու մեզնից յետոյ երեւի ինչ-որ ուրիշ էակներ են գալու, յետոյ իրանք էլ գնան, ու էդպես տիեզերքի կեանքը պահենք էնքան, ինչքան որ պէտք ա։ աւելի հանգիստ եմ նայում ամեն ինչին՝ ապագայիս, պատերազմին, մահին, պետութեանը, աղէտներին, կլիմայի փոփոխութեանը։ զուտ ուզում եմ ապրեմ պաշտպանելով բոլոր մեծ ու փոքր բօլտ ու գայկաների՝ խաղաղ ապրելու ու գործելու հնարաւորութիւնը։

շատ հաւես ա, որ էս մեծ ու երկար կեանքի էս փոքր պահի մէջ հենց մեզ ա տրուած էսքան բան միանգամից վայելելու հնարաւորութիւնը։ էն, որ մենք էսքան տարբեր ուտելիքներ ունենք, էսքան տարբեր հագուստ, արուեստներ ու արհեստներ, մասնագիտութիւններ, մազերի ներկեր, խմիչքներ։ հիմա կեանքը միաժամանակ շատ աւելի անկարեւոր բայց նաեւ շատ աւելի կարեւոր ա դարձել, ու էլ չեմ տանջւում էդ հարցերից։ հպարտանում եմ մեզնով, որ ինքներս մեզ էդքան լաւ ենք զբաղեցնում, որ ինքներս մեր համար էդքան հաւես խաղեր ենք մտածում։ էդպէս։

յ.գ. երբ դաշնեզերքում առաջին անգամ կիսուեցի էս մտքերով՝ կողմնակին գրեց հետեւեալը.

ռիչարդ ֆէյնմանը վարկած ունէր, որ գեղեցիկը ունիվերսալ գաղափար ա։ ես հակւում եմ նման մտքի։

ու չեմ բացառում որ կոդը որ գրում ենք՝ այլ չափողականութեան էակների համար սիրուն այգու պէս ա։ մի քիչ անիմաստ՝ բայց սիրուն։ եթէ լաւ ա գրած։ (:

ու մտածում եմ որ այսօր մշակութային պայթիւնի, ծաղկման ժամանակաշրջան ա, իսկ պատերազմներ գրեթէ չեն լինում, մերը՝ բացառութիւն էր, ու որ այդ ամէն ստեղծուող իւթիւբ վիդեօները, երգերը, պոդքաստները, ծրագրերը, բլոգերը, գրառումները՝ շատ սիրուն են։ ու նախանձելի ժամանակում ենք ապրում։

դեռ երբեք մարդկութիւնն այդպիսի նախանձելի ժամանակաշրջան չի ունեցել։

ես, միանշանակ, համաձայն եմ. նախանձելի ժամանակում ենք ապրում։

դժուար ա թէյնիկի միջից մաքրել օգտագործուած թէյը։

դժուար ա լուանալ ատամները, նոյնիսկ օրը մի անգամ։ երբեմն պիտի ինձ համոզեմ տնից դուրս գալ, որ պարտաւոր լինեմ ատամներս լուանալ։

դժուար ա լողանալ, իսկ երբ լողանում եմ՝ դժուար ա դուրս գալ ցնցուղի տակից։

դժուար ա գիրք կարդալը, նոյնիսկ երբ գիրքը շատ եմ հաւանում։

դժուար ա լաւ ֆիլմեր նայելը, նոյնիսկ երբ անտանելի ուժեղ եմ զգում դրա կարիքը։ փոխարէնը հեշտ ա նայել նեթֆլիքսի դեռահաս գաղջը։

դժուար ա մաշկը խնամելը, նոյնիսկ երբ զզուելի ա տեսնել անխնամը։

դժուար ա նամակներին պատասխանելը, նոյնիսկ երբ դրանք ամենասիրելի ու կարեւոր մարդկանցից են։

դժուար ա դաս կամ գործ անելը, նոյնիսկ երբ չանելուց տասնապատիկ աւելի վատ եմ զգում։

դժուար ա մարդկանց հանդիպելը, նոյնիսկ երբ հանդիպումը հաճելի ա։

դժուար ա անկողնուց վեր կենալը, անկախ անելիքների կարեւորութիւնից։

դժուար ա ինքս ինձ համար նախաճաշ պատրաստելը, նոյնիսկ երբ նախաճաշն աւոկադոյով տոստ ա։

դժուար ա ասեղնագործելը, հելունագործելը, պոլիմերային կաւով զբաղուելը, նոյնիսկ երբ գիտեմ, որ դրանից շատ կհանգստանամ։

դժուար ա ձեռքերին քսուկ քսելը, նոյնիսկ երբ արդեն ճաքել ու արիւնոտուել են։

դժուար ա սեփական ամանները լուանալը, իսկ լուանալու բեռը մորս վրայ գցելիս աւելի վատ ա։

դժուար ա ուկուլելէ նուագելը, նոյնիսկ էն երգերը որոնք ստացւում են։

դժուար ա սենեակի փոշին հաւաքելը, իսկ փոշոտ սենեակում նստելը զզուելի ա։

դժուար ա խցիկը դարակից հանելն ու դուրս գնալիս հետս վերցնելը, նոյնիսկ երբ գիտեմ, որ նկարելու լիքը բան կը գտնեմ։ նոյնիսկ երբ կարոտում եմ ժապաւէնը, կիսատ թողած ժապաւէնս էլ՝ ինձ։

ու դժուար ա ապրել անընդհատ մտածելով, որ էս ամենն ալարելու պատճառով ա։ բայց եթէ իրօք ա՝ ինչպէ՞ս ա ուղեղը որոշում՝ որտեղ ալարի, եւ որտեղ անի աւելին քան պահանջւում ա։

առհասարակ՝ ապրելը դժուար ա։ ինչպես ասում ա՝

nobody said it was easy no one ever said it would be this hard

չգիտեմ՝ ինչի եմ փետրուար վերնագրել։ ամբողջ տարին նոյնն ա էլի։

կեանքիս քսան տարիների ընթացքում ոչ մի անգամ չէի եղել եռաբլուրում։ նոյնիսկ թաղման կամ հոգեհանգստի չէի եղել։ էսօր որոշեցի գնալ, մենակով։ երթուղայինով գնացի, բայց մի կանգառ ուշ իջայ՝ էն մեծ վեգայի ու սիթիի մօտ։ քայլեցի, քարտէզը ինչ-որ փախած խառը փողոցներով, սեփական տների մօտով ճանապարհ ցոյց տուեց, գնացի գտայ։ ցուրտ էր։ մինչեւ հասնելն արդեն ոտքերս ու ձեռքերս փայտացել էին, աչքերս՝ լցուել սառը օդից։

երբ ես մտնում էի պանթէոն՝ տղամարդկանց մի խումբ էր դուրս գալիս։ մեկն անընդհատ կանգնում էր որ սպիտակ ծառերը նկարեր, միւսները շարժւում էին առաջ, յետոյ հետ պտտւում, սպասում նկարողին։

երբ գնացի՝ լուռ էր։ մէկումէջ շշնջոցներ էին լսւում, քարերի վրայ քայլող ոտքերի ձայները, հեռւում գնացող-եկող մեքենաները, տեղ-տեղ՝ լուռ լաց։ քայլելիս պատահական ոտքով քարի խփեցի, թռաւ մի մետր էն կողմ ու թւում էր թէ էսօր լսածս ամենաբարձր ձայնն էր։

խունկի հոտը ծածկում էր ծխախոտինը։ ու ես, որ զզւում եմ խունկի հոտից՝ գոհ էի, որ ծխախոտի զզուելի հոտը ծածկող կար։

ես չգիտէի՝ արդեօք նորմա՞լ ա գերեզմանների արանքներով քայլելը, դրա համար ուշադիր նայում էի, ու ոնց որ թէ բոլորն էլ անցնում էին էդ մասերով։ սկսեցի քայլել շարքերով։ քարերի մի մասի վրայ նկարները փորագրուած էին, մի մասի մօտ լուսանկարներ էին դրուած, մի մասի վրայ մենակ անուններն էին փորագրուած, իսկ մի մասն ուղղակի գրուած էին սպիտակով՝ սեւ տախտակի վրայ։ քարերի մօտ բացի ծաղիկներից նաեւ քաղցրաւենիք էր պատահում, միրգ, մէկի մօտ՝ գրքեր։ մի քանիսի մօտ տօնածառեր էին, որոնց վրայ տղեքի նկարներն էին ամրացուած։

մի տղայ տեսայ, որ աւլում էր գերեզմանի շուրջը թափուած բիչոկները։ մի տղամարդ էլ դանդաղ քայլում էր շարքերով ու բոլոր գերեզմաններին ծաղիկներ դնում։

գրեթէ բոլոր քարերի մօտ եռագոյններ էին։ ու ամեն եռագոյնի վրայ ծիրանագոյնը տարբեր էր։ էդ էլ ա երեւի մեզ լաւ բնութագրում՝ մենք նոյնիսկ չգիտենք թէ մեր ծիրանագոյնն ինչ գոյնի ա։

տեղ-տեղ բնական ու արհեստական ծաղիկների, ծաղկեպսակների կմախքների կոյտեր էին, տեղ-տեղ՝ նոր փորած փոսեր։ ուրեմն եռաբլուրում հանգչում են համ մարդիկ համ ծաղիկները։

յետոյ մութն ընկաւ, քարերի վրայ փորագրուած դէմքերը սկսեցին վատ երեւալ։

շատ անբացատրելի ու տարօրինակ էներգիա էր։ ու շատ ուժեղ, սիրուն բան կար էդ ամեն ինչի մէջ։ երեւի որովհետեւ ամբողջ քաղաքում միակ տեղն ա, որտեղ մարդիկ լուռ են։

երբ պատերազմն աւարտուեց՝ պատմութեան դասախօսս դասերից մէկի ժամանակ ասեց. հայրենիքը վեր ա ցանկացած անհատից։ ինձ ահագին ժամանակ պէտք եղաւ հասկանալու համար, թէ ինչքան համաձայն չեմ ես էդ մտքի հետ, ու թէ ինչքան անհատի մասին ա իմ համար կեանքը։ ես չեմ ուզում ապրել ու մեռնել հայրենիքի վերացական հասկացութեան համար, բայց պատրաստ եմ ապրել ու մեռնել անհատի համար։ ես անդեմ հայրենիք չեմ ուզում, իմ հայրենիքն անհատների դէմքով ա։ էդ տղեքի դէմքով ա։ սիրածս ամեն մարդու դէմքով։ իմ հայրենիքը հող չի, վանք չի, ցեմենտ ու աղիւս չի։ բայց էս ընտրութիւնն ամեն մեկինս ա երեւի, ու բնական ա, որ որոշները հողը կդասեն անհատից բարձր։

գնացի, զի ահաւոր մեծ կարիք էի զգում ինքս ինձ ապտակելու, բայց չգիտէի թէ ոնց։ ես ինքս ինձ զզուելի եմ նրա համար, որ մենակ սրանից յետոյ եմ գնահատում թէ ինչքան բախտաւոր եմ իրականում, թէ ինչքան շնորհակալ պիտի լինեմ կեանքումս ամեն ինչի համար։ եռաբլուր երեւի բոլորս պէտք ա աւելի յաճախ գնանք՝ ինքներս մեր վրայ կողքից հայեացք գցելու համար, դա անսահման կարեւոր ա։

նկարում՝ երկիր մոլորակը վոյաջեր 1-ից

իսկ սագանը երկրի մասին ասել ա.

Look again at that dot. That's here. That's home. That's us. On it everyone you love, everyone you know, everyone you ever heard of, every human being who ever was, lived out their lives. The aggregate of our joy and suffering, thousands of confident religions, ideologies, and economic doctrines, every hunter and forager, every hero and coward, every creator and destroyer of civilization, every king and peasant, every young couple in love, every mother and father, hopeful child, inventor and explorer, every teacher of morals, every corrupt politician, every “superstar,” every “supreme leader,” every saint and sinner in the history of our species lived there—on a mote of dust suspended in a sunbeam.

The Earth is a very small stage in a vast cosmic arena. Think of the rivers of blood spilled by all those generals and emperors so that, in glory and triumph, they could become the momentary masters of a fraction of a dot. Think of the endless cruelties visited by the inhabitants of one corner of this pixel on the scarcely distinguishable inhabitants of some other corner, how frequent their misunderstandings, how eager they are to kill one another, how fervent their hatreds.

Our posturings, our imagined self-importance, the delusion that we have some privileged position in the Universe, are challenged by this point of pale light. Our planet is a lonely speck in the great enveloping cosmic dark. In our obscurity, in all this vastness, there is no hint that help will come from elsewhere to save us from ourselves.

The Earth is the only world known so far to harbor life. There is nowhere else, at least in the near future, to which our species could migrate. Visit, yes. Settle, not yet. Like it or not, for the moment the Earth is where we make our stand.

It has been said that astronomy is a humbling and character-building experience. There is perhaps no better demonstration of the folly of human conceits than this distant image of our tiny world. To me, it underscores our responsibility to deal more kindly with one another, and to preserve and cherish the pale blue dot, the only home we've ever known.

աղբիւր. https://www.planetary.org/worlds/pale-blue-dot

պատճէնում եմ նաեւ կողմնակիի մեկնաբանութիւնը.

միայն ասեմ որ pale blue խումբ կայ, որի անունն այդ տեքստին ա յղում՝ https://paleblue2mr.bandcamp.com/track/distance-to-the-waves

էսօրուայ disasters-ից իմացայ ճապոնական «ցունամիի քարերի» եւ մայք բրիլլի «փշերի լանդշաֆտի» մասին։

սմիթսոնիընը գրում ա, որ ճապոնիայի հիւսիսարեւելեան ափին գտնուող անեյօշի գիւղի ծայրին մօտ երեք մետրանոց քարէ սալիկ ա, վրան՝ «բարձր բնակավայրերը մեր յետնորդների խաղաղութիւնն ու ներդաշնակութիւնն են։ յիշէք մեծ ցունամիների աղէտը։ այս կէտից ներքեւ տներ մի կառուցէք»։ եւ սալիկները տարածուած են ճապոնիայի ամբողջ ափով, զգուշացնելով մարդկանց, թէ ուր պիտի բարձրանան ցունամիների դէպքում։ շոնը պատմեց, որ էնտեղ դասի ժամանակ ցունամի ա սկսուել, եւ ուսուցիչն իմացել ա քարի մասին, դասարանին արագ տարել քարից վերեւ։ րոպէներ անց ամբողջ դպրոցը ոչնչացուել ա, բայց էրեխէքը փրկուել են։ սա պատմեց, զի քննարկում էինք՝ արդեօ՞ք պատմութիւնը կարող ա մեզ նախազգուշացնել, եւ արդեօ՞ք կարող ենք մենք նախազգուշացնել մեզանից յետոյ եկողներին։

(T.KISHIMOTO, via Wikimedia Commons.)

99% invisible-ում պատմում են. 1990 թուականին ամերիկեան կառավարութիւնը մի խումբ երկրաբանների, լեզուաբանների, աստղաֆիզիկոսների, ճարտարապետների, նկարիչների, գրողների հրաւիրել ա նիւ մեքսիկոյի անապատ՝ այցելելու թափօնի մեկուսացման փորձնական գործարանը։ նրանք առաջադրանք ունէին։

սա երկրում ատոմային զինամթերքից եւ ատոմային էներգիայից առաջացած ճառագայթաակտիւ թափօնների միակ մշտական ստորգետնեայ պահեստն ա։ այն ստեղծուած ա մարդկանց ճառագայթաակտիւ նիւթերի վտանգից հեռու պահելու համար։ մի օր պահեստը պիտի փակուի ու թողնուի անտեր, իսկ բոլոր թափօնները կարծրանան երկրի կեղեւում, որտեղ կմնան աւելի քան 200.000 տարի։

իսկ մենք չգիտենք, թէ ինչպիսին կլինի հասարակութիւնը 500, 1000, առաւել եւս՝ 100.000 տարի անց, բայց պիտի ինչ-որ կերպ հասկացնենք էդ մարդկանց, որ այս տարածքը մահացու ա։

սկսել են մտածել լեզուի, խօսքի մասին, բայց լեզուն կարճ կեանք ունի։ օր.՝ բեովուլֆը, որ գրուել ա ընդամէնը 1000 տարի առաջ՝ էսօր բոլորովին անհասկանալի ա։

աղբիւր

ապա քննարկել են խորհրդանիշերը։ օր.՝ ժպտացող էմոջին բոլորն այսօր ճանաչում են։ սագանը նամակ ա ուղարկել ասելով, որ այս խնդիրը շատ հեշտ կարելի ա լուծել գանգի եւ ոսկորների նշանով. բայց խորհրդանիշները նոյնպէս կարող են փոխուել տարիների ընթացքում, եւ ոչ մի կերպ չենք կարող իմանալ՝ ի՞նչ կը նշանակեն գանգն ու ոսկորները 1000 տարի անց։

աղբիւր

առաջարկուել ա էս կոմիքսը։ եթէ այն նայենք վերեւից ներքեւ՝ միգուցէ հասկացուի, որ մարդը մօտենում ա, վարակւում, մեռնում։ սակայն եթէ ներքեւից վերեւ կարդանք՝ կստացուի, որ կեանքի շատրուանն ա գտել՝ մեռնում էր, բայց առողջացաւ։

Credit: Mike Brill. Courtesy of WIPP

իսկ մայք բրիլլը, որ լանդշաֆտի արտիստ էր՝ մտածեց, որ պիտի փորձեն վախեցնել մարդկանց, ստեղծել տարածք, որ մօտեցողին կը վանի։ էսպէս մտածեց երկրից դուրս եկող հսկայական ասեղների մասին՝ «փշերի լանդշաֆտ»։ շոնը էդ ժամանակ հարցում անց կացրեց. եթէ չիմանայիք թէ ինչ վայր ա՝ կմտնէի՞ք էս տարածք, թէ՞ ոչ։ ես նշեցի, որ կմտնէի։ ստացւում ա, որ այս տարածքը կարող ա մարդկանց աւելի գրաւել վանելու փոխարէն։

99% invisible-ում աւելի մանրամասն ու հետաքրքիր պատմում են էս ամենի մասին։