Trilobite

Նկուղ

Նա փոխում է իրականությունը, գույները դարձնում վառ ու թվում է նա փոխանակել է իր կյանքը գունավորված արկղով, որտեղ թվում է, և ամենը ինչ փակվում է ու անհետանում, դառնում է տեանելի ու ցուցադրական։ Եվ եթե միայն նա չսորտավորեր իր կյանքը, իր երազները չփորձեր տեղավերել փոքրիկ խուցում, նա պետք է որ չլիներ արկղի մասը, միայն այն ինչ ընտված է Իրու սիրված։ Երբ նա այնտեղ չէ, նա չի ապրում։ Դուք հեռանում եք, նրանք ձեզ չեն տեսնում, դուք կարող եք արտասվվել կամ ծիծաղել, բայց միայն ոչ այստեղ։ Բայց միթե ինչ-որ մեկը կուզենա տեսնել արկղում Ձեզ։ Միթե արկղում փշեր չեն, միթե այն հարմար չէ, երբ նրանք տեսնում են թանգարանի սրահում նմուշներից մեկը, իսկ նկուղի բանալին, միթե այն մեր գրպանում չէ։ Միթե նկուղը հենց անիմաստ զգաղմունքների համար չի, չէ որ հենց այնտեղ ենք մենք կոտրում մեր իրերը, և կարևոր չէ դա մեր սիրելի թե ատելի հին փոքրիկ միշտ մոռացված բարեկամն է, թե թշնամին։ Եվ միայն այնտեղ ջարդված հայելին կտրում է ձեր մաշկը, ու դուք գնում եք ետ՝ արկղ։ Գույները փոխվում են և ձեր կտրված ձեռքից կաթող արյունը ընդամենը գույն է։ Միթե սա չէ գեղեցիկը։ Նա ինքնակործանվում է երջանիկ արկղում, բայց կարմիրը թերևս, վառ գույն է, այն երբեք չի դավաճանում և միշտ տեսանելի է կարծես ազդակ։ Բայց միթե դա է, այն է չի թվում ու դու կապված ես ինքդ քո ծանր մարմնում, անհոգի ու բանտարկված կարծես կուլ գնացած կարմիր ներկված արկղին, ով ձեզ դեռ մարսում է։ Իրականությունը փոխում է կարմիր արկղը և այն միայն թվում է, որ նմուշ է, ոչ թե կահույք

Ես երբեմն զգում եմ թունավոր անցյալի հետքը։

Անցյալը կանգնում ա իմ ներկայի վրա, ֆշշցնում, որ ես կիսատ եմ, դատարկ, որ ես չունեմ ոչ մի բան, ես ոչ ոք եմ։ Ես ինձ զգում եմ խրտվիլակ, ում ներշնչել են իշխելու համոզմունք, ես փորձում եմ իշխել սեփական կյանքի վրա։ Իմ կյանքը անցնում է, բայց իմ մեջ մնում է թեփ։ Ես ոչինչ չեմ ստեղծում, ես ստեղծում եմ միայն հիասթափություն, տխրություն, ապտակող ճշմարտություն, էգոիզմ։ Ես ցանկանում եմ լինեմ էմփատիկ իմ սեփական «ես»-ի նկատմամբ, բայց էմփատիան պետք է բաժին հասնի այլոց։ Ես դեռ ունեմ անվերջ պահանջներ ինքս ինձանից։ Թվում ա, թե իմ պահանջները սեփական անձից իմը չեն։ Թվում է միշտ թե ես կանգնած եմ ոչ սեփական ոտքերի վրա, այլ միշտ մխրճված եմ սոսնձված ավազում։ Ես փորձում եմ ձեռք մեկնել ինքս ինձ, բայց ավելի խորն եմ մխրճվում ։ Ես սկսում եմ չտեսնել, թե ով եմ դառնում։ Ես դառնում եմ խոցելի, քանի որ ես կորցնում եմ հաղորդակցվելու իմ եղանակները, ես չեմ հասկանում իմ գոյության իմաստը։ Թվում է, թե ինձ ոչնչացնելը շատ հեշտ է։ Ես ինձ զգում եմ անկատար։ Ես այնքան բան ունեմ անելու։ Բայց ես այնքան կորցրել եմ այդ անելու մոտիվացիան, որ այժմ ես իմ ձեռքերը ազատում եմ ավազից, որպեսզի բահով իմ գլխին տամ ու ավելի շատ ավազ լցնեմ ինձ վրա։ Ես մերժում եմ օգնության փորձերը։ Ես սուզվում եմ իմ ամուր գամված ծուղակում։ Ես կորցնում եմ ինձ այնտեղ, որտեղ արդեն հարմար է։

Ի՞նչն է սպանում մարդուն ավելի շուտ.

Նրա մոլուցքը, թե մոլուցքին նախորդող դեպքը։ Ինձ սպանում է միտքը, որ իմ սերը որևէ ցանկացած դրության, օբյեկտի նկատմամբ իրականում մոլուցք է։ Իմ կյանքը մոլուցք է լինել խաբված սեփական հորինված հեքիաթում, բառերը ձևավորել որպես դղյակ ու նետել ինձ այնտեղ։ Ես ինքս ինձ սպանում եմ մոլուցքով լինել խաբված, որ դեռ կենդանի եմ։ Ես բացում եմ իմ աչքերը. ամեն օր ապրելու համար նույն կեղծ դղյակում։ Այն թվում է գեղեցիկ, այն ինձ օրորում է... Ես այնտեղ դեռ կենդանի եմ, ոչ մեր ապրած իրականությունում, այլ որպես երազ, որը տեսնում են մեկ անգամ, իսկ հետո պատմում անվերջ՝ հույսով, որ մի օր բոլոր մղձավանջներից զատ կտեսնեն դղյակը։ Բայց դա այն չէ, ինչի համար արժեր ապրել։ Նույնիսկ եթե ես ապրում եմ այնտեղ, նույնիսկ եթե դա մոլուցք չէ, ես իրավունք չունեմ ապրել խցում՝ թեկուզ և գեղեցիկ։ Աշխարհը ահռելի է, իսկ ես բանտարկվել եմ այնտեղ, որտեղ հարմար է։ Ես չեմ ապրում իրական կյանքում, ես չեմ կարող ապրել գոյություն չունեցող դղյակում։ Եվ եթե իմ գոյությունը չի սահմանագծված տարածքով, միգուցե ես իրոք մահացած եմ, թեև շնչում եմ.....

Ես այդ մարդը չեմ...բայց

Երբ ես մտածում եմ նրա մասին, թե ով եմ ես դարձել, կամ ուր եմ ես գնում, օր օրի, ես հասկանում եմ, որ այն մարդը ով նայում է ինձ հայելու հետևից, ես չեմ։ Ես հասկանում եմ, որ ես չեմ հասել նրան ինչին ձգտել եմ, զուտ վերցրել եմ այն ինչ նետված է եղել։ Ես չեմ ցանկացել դառնալ այն մարդը, ով հիմա եմ։ Ես ինձ անկենդան եմ ձգում, անպետք։ Ես չեմ կարող բացատրել..քանի որ ամեն ինչը բացատրելու համար պետք են օրինակներ։ Ես ձեզ պատմում եմ նոր կենդանու արտաքինի մասին, բայց երևի թե ավելի ճիշտ կլիներ ցույց տալ լուսանկարը։ Բայց ես չունեմ լուսանկարներ, ես ունեմ հիշողություններ, ու չեմ կարող ամենը ասել։ Անձնական պատկերը ստեղծում եմ միայն ես, իսկ մնացածը ազատ են միայն ատել այն։ Բայց պե՞տք է, որ մնացածը ատեն այն, ինչը չեն հասկացել։ Եթե ես փորձեմ ինքս ինձ պատկերել այժմ, ես կձախողեմ դա։ Եթե ես նույնիսկ նկարիչ լինեի, եթե նույնիսկ լուսանկարիչ, ես դա չէի կարող բացատրել։ Ես գրում եմ, քանի որ ոչ ոք սա չի լսի։ Ով երբ լսում են, թվում է հակված են ատելու...Մարդիկ զբաղված են կամ ձևացնում են, որ զբաղված են։ Եթե ինձ արկղը նետեին, և ասեին խոսիր, ես կխոսեի, իմանալով որ համակարգը ջնջում է ցանկացած խոստովանություն, դարձնելով դա անիմաստ։ Դու խոստովանում ես ոչնչի առջև, կանխելով ցանկացած վնաս, որը կարող էին տալ քո խոսքերը։ Քո զայրույթը, քո սերը, քո տխրությունը, ուրախությունը, ամենը խոստովանվում է պատերին։ Ոչ ոք չի հոգում քո մասին։ Մի մարդը չափից ծանր է ինքն իր համար, որ այդ ծանրությանը մի փետուր ուրիշից ավելանա։ Համակարգը պահվում է լուռ խոստովանությունների վրա... լռությունը ինձ պահում է սոցիումում որպես իր մասնիկ։ Ինձ հրավեր չի ուղարկվել խնջույքի, որում այժմ լռված եմ։ Ես պարզապես եկել եմ ու բոլորն արդեն հարբած են։ Ես ցանկանում եմ լինել սթափ, բայց ես բախվում եմ անտարբերության։ Ամեն մի հարբած սեփական կեղծ երջանկությունն է վայելում, իսկ ես չունեմ նույնիսկ այդ կեղծիքը։
Ես աշխատում եմ լինել այն, ով կցանկանայի...բայց մինչ օրս ես ինքս ինձ չեմ ճանաչում։ Ես դառնում եմ այն մարդը, ով ինձ հետ կապ չունի։ Ես ատում եմ այն աղմուկը, որը ինձ շրջապատում է։ Ես ատում եմ այն լռությունը, որտեղ ես կարող եմ մտածել։ Լռությունը ստիպում է հաշտվել, աղմուկը՝ չնկատել, որ դու հաշտվել ես։ Կարո՞ղ եմ ես մինչ ականջներս ժպտալ։

-Բարև ձեզ, ինչպես եք։

Այո, անվերջ... չնայած հարբած մարդիկ խնջույքից հետո թքած ունեն, թե ով է բարևել նրանց երեկ

Ցանկանում էի գրել, բայց չվստահեցի ինձ. մտածեցի, որ գուցե այն ինչ գրում եմ ճշմարիտ է, այն ինչ զգում եմ՝ միակ ճշմարիտն է։ Եվ եթե այդպես է՝ այն ինձ սարսափեցնում է։

Դժվար է ասելը....

Դժվար է բառերով ասելը, թե ինչքան ցավ կա «դու չես կարող», «էդ քոնը չի», «էդ հոբբի ա», «որոշել ես բոմժ դառնաս» արտահայտությունները։ Դու ունեիր մեծ երազանք, որը անկարևոր է։ Դու չունես ոչ մի հենարան, քեզ միայն դատապարտում են, ասում, որ քո ջանքերը իզուր են։ «Դու մեկա չես անցնի», «հանձնվի», «դարձի ինձ նման»: Դու լավը չես, դու միշտ թերի ես։ Դու միշտ ճնշման տակ ես։ Դու չես սիրում քո սեփական կյանքը իրենց պատճառով։ Հոգնել ես ցեխ կուլ տալուց, հետ շպրտելուց։ Բայց դու ապրում ես, որ իրենց շպրտած ցեխը մաքրես, հետ ուղարկես իրենց։ «ես շատ կասկածում եմ, որ դու...», «իմաստ չունի»։ Էդ ցավա պատճառում, բայց դու շարունակում ես ապրելը։ Դու գիտես, որ ոչ մեկի աչքի լույսը չես կարող լինել։ Ինչ-որ մեկը ինքդ քո մեջ կրկնում է նրանց ասածը, այդ չակերտների բառերը լռվում են կոկորդումդ։ Դու քեզ չես զգում լավ, միայն երբ իրենցից հեռու ես։ Բայց դա լուծում չի։ «Դու Նարուտոյից բեթար ես», «չես ուզում փոխվել», «բոլորը թքած ունեն քո կարդացած գրքերի վրա»։ Եթե դու ատում ես կյանքը, դու նույնքան դա սիրում ես, քանի որ հենց այս կյանքում են ծնվել քո երազանքները։ Ոչ մի այլ կյանքում։ Եվ նրանք գեղեցիկ են, արժանի ապրելու։ Ինչքան էլ քեզ ճնշեն։ Ինչքան էլ վատը դու լինես։ Դու պետք է պահպանես քո սերը դեպի կյանքը։ Ոչ նրանց համար, ով խոսում է և ճնշում։ Այլ որովհետև դու ունես մեկ կարևոր բան, որը քեզ տվել է հենց այս կյանքը. քո երազանքները։

Դա անկարևոր է, իսկ դու հիմար ես թվում այլոց համար, այլոց աչքերում։ Դու նրանց համար անհաջողակ ես լինելու միշտ։

Դու միշտ վատն ես լինելու։

Եվ դու երբեք չես ազատվի նրանց ձայների արձագանքից, դու երբեք չես մոռանա։

Նրանք դա անում են ինչպես նրանք են ասում «քո լավի համար», բայց այդ ամենը ոչ մեկի չի օգնել։ Նրանց «օգնությունը» քեզ պատճառել է ցավ, ուրիշ ոչինչ։ Դու զգում ես, որ ինչ որ տեղ քո մեջ կա խոռոչ, որը ոչնչով չես լցնի։ Դա այն անվստահությունն է, որ նրանք քեզ «քո լավի համար եմ ասում» ։ Դու երբեք լավ չես լինի այդ բառերից հետո։ Եվ երբեմն դու չարացած ես, բարկացած, բայց ինքդ քեզ վրա։ Դու միշտ մեղավոր ես......

Սոցիալական ծուղակների մասին

Ամեն օր, ես զգում եմ, որ սոցիալական ցանցերը դառնում են ծուղակ. ես պետք է ընտրեմ, թե ով եմ ես։ Ես պետք է ընտրեմ պատկեր: Կարևոր չէ, որ պատկերը ինձ նման չէ։ Կարևորը պատկերի հետ ասոցացված լինելն է կամ ցանկանալու լինել այդ պատկերը։ Ես զգում եմ, որ փոխվում եմ։ Ես չեմ գտնում ինձ որևէ պատկերում։ Իմ սեփական լուսանկարը խորթ է, իմ նկարած պատկերը խորթ է, իմ սիրելի կերպարները ինձ խորթ են։ Ես այնքան եմ փոխվել, որ չգիտեմ, թե ով եմ։ Ես այնքան եմ փոխում, որ ինձ չհիշեն։ Ես ինձ զգում եմ ուրվական, ես թափանցիկ եմ, անգո։ Ինձ չեն կարող դատել, ատել, ինձ չեն կարող սիրել։ Անգոյի նկատմամբ զգացմունքը նույնքան հորինված է, ինչքան իմ ձգտումը լինել։ Ես կարող եմ չքվել, բայց ես մնում եմ։ Ինձ դուր է գալիս այն բարակ թելը, որը ինձ կապում է այս սոցիալական ցանցի հետ։ Ես մնում եմ այս աշխարհում, բայց ես իրական չեմ։ Դա ընծա չէ, անեծք չէ, դա իմ որոշումն է «չլինել»։ Ես չեմ գտնում ինձ։

Ես գլուխները փոխում եմ, ինչպես շապիկը։ Ոչ մեկը չի հարմարեցվում, չի սազում։ Ես նրանց մերժում եմ ինչպես օտար մարմին ու դուրս շպրտում։ Ինձ համար դժվար է լինելը ուրվական։ Ինձ համար դժվար է հասկանալ իրավունքը գոյության։ Երբ ես արթնանում եմ, ամեն օր, ես զգում եմ, որ ես չկամ։ Բայց ինչպես ցանկացած ուրվական ես ձգտում եմ ազդել այն աշխարհի վրա, որտեղ իմ գոյությունը ի սկզբանե մերժված է։ Երբ ես գրում եմ ուրվականի մասին, ես գրում եմ ինքս իմ մասին։ Ես աննշան եմ: ես չկամ։ Ես իրական չեմ։ Ես պետք է որոշեն իմ ով լինելը, բայց ես ուղղակի ուրվական եմ։ Ես ատում եմ այս ինքնագիտակցումը, զգացողությունը, բայց դա այն է, ինչը ես զգում եմ...