barer

անկապ բառեր

ի վերջո մենք բաժանվեցինք, օդանավակայանի գույնզգույն պատուհաններից դուրս, մենք բաժանվեցինք, իմ բոլոր վախերն ու տագնապները միանգամից կենդանացան ու դու ինձ մենակ թողեցիր։ ոչ այնպես, ինչպես ես կանխատեսել էի, ոչ գեղեցիկ հրաժեշտով ու կտեսնվենք շուտով-ով, դու ինձ ուղղակի թողեցիր կես ճանապարհին, ինձ փշրեցիր, ջարդեցիր ու հաջողություն մաղթեցիր։ իմ քեզ հետ պահելու բոլոր փորձերը իզուր էին դու հաստատակամ էիր , ինչպիսին միշտ ես եղել քո որոշումներում, ու դու գնացիր, առանց ինձ որևէ շանս թողնելու։ դու ուղղակի գնացիր։ դու չէիր գնում երկրից ինչպես զգուշացրել էիր ամիսներ առաջ, այլ վերադառնում էինք հանգստից, մեր երկար սպասված ու պլանավորված հանգստից։ քեզ վերջին անգամ գրկելիս ու հրաժեշտ տալիս իմ մտքի ծայրով էլ չէր անցնի որ դա վերջինն է, բայց ավաղ

հիմա ես քեզ եմ թողել մեր բոլոր սիրելի սրճարանները, բոլոր վայրերը որտեղ հնարավոր է քեզ հանդիպել, բոլոր մարդկանց, որոնք ինչ որ կերպ քեզ են հիշեցնում, բոլորին ու ամեն ինչ ես քեզ եմ թողել, որ դատարկությունն ավելի դատարկ լինի ու չնկատեմ բացակայությունդ։ ես քեզ հեռացրել եմ այնքան որքանով դա հնարավոր էր այս փոքրիկ քաղաքում ու բաժանել եմ փողոցները իմ ու քո միջև, դու չգիտես այդ մասին, երբեք չես իմանա, թե ես որքան եմ ինձ հեռացրել իմ քաղաքից, որ անթիվ պատահականությունների բերումով հանկարծ ստիպված չլինեմ նորից զգալ օտարությունդ։ քեզնից ինձ մնացել են այն մի քանի նվերները որոնք ես պահել եմ մեկ այլ մութ անկյունում, աչքից հեռու, բայց գլխիս վերևում շարունակում է կախված մնալ քո նվիրած նկարը, պատուհանագոգին՝ ծաղկամանը, տուփում՝ մատանին, որոնց նայել խուսափում եմ ինչպես խուսափում եմ մեր անթիվ անհամար հիշողություններից, քեզ հետ պատահական հանդիպումներից ու էլի շատ ու շատ պատահականություններից, չգիտեմ երբ կվերջանա այս ամենն ինձ համար, կվերջա՞նա արդյոք, բայց ես սպասում եմ այդ օրվան, երբ ստիպված չեմ լինի փոխել ճանապարհս քեզ հանդիպելու ու իրար նորից ցավեցնելու վախից,

գուցե ամեն ինչ այսքան անտանելի չլիներ, եթե ինձ էլ պատրաստած լիներ հիասթափությունների հաջորդականությունը, որը կարծես թե պատրաստել էր քեզ սրան, գուցե ավելի հեշտ լիներ, եթե քեզնից որևէ անհամաձայնություն զգացած լինեի, գուցե, բայց ոչ, քո հեռանալը նման էր անսպասելի ամպրոպի պայծառ օրվա վերջում, դու գնացիր հանկարծակի, ինչպես հայտնվել էիր ու դա էր ամենասարսափելին:

էլ չեմ սպասում քո վերադարձին, բայց դեռ չեմ կարող անունդ տալ, չեմ կարող քո մասին առանց արցունքների խոսել ու չեմ կարող տեսնել քեզ, այսքան ժամանակ անց դեռ չեմ կարող

#հրաժեշտ 09.24-ից

նոր լսեցի կառնելյուկին(ռուս փոդքաստերա, խոսումա ամենօրյա սովորույթների ու դրանք զարգացնելու մասին) խոսում էր ամեն օր առավոտները գրելու ու մտքերդ պարզեցնելու ու ինքդ քեզ հետ կապը պահելու կարևորության մասին։ փորձենք

արթնացել եմ, բավականին դժվար բայց էսօր գիշեր չեմ արթնացել, արդեն լավա, ուշ քնեցի ու ինձ բավականին հոգնած էի զգում երևի դրանիցա ։

թեյս եմ դրել մեդիտացիա արեցի չգիտեմ ինչքան արդյունավետ դմ անում բայց կարծում եմ կբարելավեմ ընթացքում ։ հիմա պատրաստվում եմ անգլերեն անեմ հետո հաց կուտեմ ու թասքեր կանեմ։ շուտ եմ ձանձրանում ու չեմ կենտրոնանում էդ ինձ շատա խանգարում, նաև պատասխանի եմ սպասում էն ընկերությունից, շատ լարված եմ դրանից։ մի տեսակ շատ վստահ եմ որ չեմ անցել, բայց շատ կուզեի։ շարունակում եմ ինձ շրջապատել անգլերենով, գիրք կինո պոդքաստ դասեր, ամեն ինչ։ գիրքս երեկ վերջացրի մի հատ նորն եմ վերցրել բայց զգում եմ որ բեմ ձգելու դա, երևի ավելի հեշտը վերցնեմ։

մի բան էլ որ նոր եմ նկատել կամ գիտեի բայց նոր եմ սկսել ուշադրություն դարձնել, շատ «սոբստվեննիկ» եմ սիրելիներիս նկատմամբ, շատ շուտ եմ նեղվում երբ ինչ որ բան ինձ չեն վստահել կամ պատմել այլ ուրիշին, պետքա սրա դեմն առնել, որ ոչ ինձ նեղություն տա ոչ դիմացինիս։ էսօր էսքանը երևի եթե որևէ մեկը կարդումա կներեք որ վատ եմ գրել, բայց չեմ ուղղելու, էս տեքստերի նպատակնա որ ինչ մտքիդ գալիսա մաքսիմալ անկեղծ ու արագ խզբզես անցնես առաջ,

լավ էղեք, կհանդիպենք

էս շաբաթը բավականին ծանրաբեռնված ու սթրեսային էր։ առաջին անգամ տեխնիկական հարցազրույցի գնացի, որն ամբողջ ընթացքում ուղեկցվեց սրտխառնոցով ու տագնապի զգացումով, երևի թե ֆեյլեցի, չէ հայերեն բառերա պետք օգտագործել՝ կարծում եմ ձախողեցի, բայց որպես փորձ լավ էր, հաջորդին ավելի հանգիստ կլինեմ ինձ թվումա։ նաև ուրիշ ընկերությունների համար առաջադրանքներ եմ արել, բայց դեռ պատասխան չեմ ստացել, սպասենք տեսնենք ինչ կլինի։

ինչ որ հավելված եմ քաշել որտեղ անգլերեն են շփվում, որպեսզի փորձեմ լավացնել խոսակցական մակարդակս, դիմածս հաստիքների մեծ մասում անգլերեն սահուն խոսելը պարտադիրա ու ընդհանրապես արդեն վաղուց ժամանակնա։ երեկ զանգ ունեցա ամերիկահայ մի մարդու հետ ով տարբեր խմբակներ ունի ու օգնումա հայաստանցի երիտասարդներին շփվել ու լավացնել խոսակցականը։

էս շաբաթ իրոք բավականին բան եմ արել ու ինձ հանել եմ կամֆորտ զոնայից, դրանում ինձ շատա օգնում ընկերուհիս, շնորհակալ եմ իրեն։ ու հուսով կշարունակեմ ակտիվ զբաղվել սկսածովս, երևի թե այսքանը

լավ էղեք ։)

#դեպրեսկոնտենտ

հոգնել եմ ինքս ինձնից, անընդհատ ինձ խոստումներ տալուց ու դրանք չպահելուց։ միշտ իբր ինչ որ բանի ձգտելուց, բայց երբեք դրան հասնելու կամք չցուցաբերելուց։ մտքերիս անվերջանալի խառնաշփոթից եմ հոգնել ու նրանից որ չեմ կարողանում հետս լեզու գտնել, երբեք էլ չեմ կարողացել, միշտ ամեն ինչ հետաձգել եմ ու վերջում ինչ որ կիսաարդյունք ստացել ու հիմա էլ նույնն եմ անում։ էս մի տարում կարայի լիքը բանի հասած լինեի, իմ վրա աշխատանք տարած, բայց նենց հանգիստ եմ ոչ մի բան չանում ոնց որ աշխարհի ժամանակն ու միջոցները ձդռքումս են, բայց չէ իմ ձեռքերը դատարկ են դափ դատարկ

#օգտակարսովորություններ

մի հատ պոդկաստ եմ լսում ահագին երկար ժամանակա, վատ սովորություններից ազատվելու ու օգտակարները ներդնելու մասին։ էդ տղու խորհրդով անցած տարի ներդրել էի օրվա վերջում էդ օրվանից երեք լավ բան (թեկուզ շատ փոքր) համառոտ գրելու սովորությունը ու մի քանի ամիս պարտաճանաչ ամեն օր գրում էի, հետո ինչպես միշտ ֆաք ափ էղավ ամեն բան ու էդ սովորույթն էլ հետը։

էս վերջերս աչքովս ընկավ սկսեցի կարդալ, էնքան հաճելի էմոցիաներ կար էդ պուճուրիկ դետալների մեջ ու նաև նկատեցի որ էդ շրջանում ես ուզեցել եմ լավ բաներ անեմ, երևի ենթագիտակցության մակարդակում, որ գրելու շատ բան ունենամ։

հիմա մտածում եմ նորից սկսել նույնն անել, երևի կօգնի դուրս գալ իմ էս ապատիկ վիճակներից, համ էլ ոնց նկատեցի հաճելիա հետո կարդալ հիշելը

օր 3-րդ մտածեցի արդար կլինի ձեզ տեղեկացնել, որ էսօր արդեն անհամեմատ լավ եմ, ճիշտա էլի նորմ չեմ քնել ու ոտքի վրա դժվար եմ մնում, բայց ընդհանուր զգացողությունս լավա, մի փոքր խոսացինք, ինձ էլի մեղավոր ու անզոր եմ զգում, բայց լավ եմ։

երկրորդ օրնա գերտագնապային վիճակում եմ, սրտիս զարկերը վախենում եմ հաշվեմ բայց զգում եմ որ անկանոն ու արագացված են ու ներսից ահավոր ճնշվածություն եմ զգում։ չեմ կարում քնեմ, բայց չեմ էլ կարում արթնանամ, արդյունքում կրկին սատկած եմ աչքերս բացել։ պատճառների մասին էլ գիտեմ մի ֆրոնտով ինձ երջանիկ եմ զգում, մյուս կողմից ամենասիրելի մարդկանցիցս մեկին եմ նեղացրել ու ինձ ահավոր եմ զգում, ինձ թվումա էս երկու զգացումը միարժամանակ անհամատեղելի են, չէ՞։ գիտեմ որ նորմալ կլինի, կհաշտվենք, չնայած անհաշտ էլ չենք ուղղակի նեղված ենք, երկուսս էլ ինձնից, բայց էս պահի համար զգացողություններս անտանելի են

ու քանի որ չեմ ուզում սա ինչ որ մեկի հետ քննարկել դուք կկարդաք ։(

լավ էղեք ու երբեք մի նեղացրեք ձեր սիրելիներին ։/

(չգիտեմ ինձ ստեղ կարդու՞մ ես, հուսամ չէ)

#չուղարկվողնամակներ

գուցե դիտավորյալ մոռանամ տարեդարձդ, կամ գուցե չկարողանամ հաղթել ինքս ինձ ու ստանաս հերթական քեզ ոչինչ չասող շնորհավորանքը

գուցե հիշես ինձ ու բազմաթիվ նամակների մեջ չգտնես ինձնից պոկված և ոչ մի բառ, կամ չհիշես էլ որ երբևէ քեզ անսահման նվիրված մեկին ես ունեցել

շատ են գուցեները որոնցից ոչ մեկն էլ գուցե չաշխատի

ես քեզ չէի հիշի, երևի, եթե պահարանի այն մութ անկյունում չհանդիպեի ստվարաթղթե արկղին, որի մեջ թաքցված են հուշերը, որոնցին ազատվել դեռ չեմ կարողանում, քո նվերները, կամ քեզ համար պատրաստվածները, որոնք դու երբեք չես ստանա, բայց մեկ ուրիշին նվիրել կամ դրանցից ազատվել էլ չեմ կարող։ միայն այն շղթան է ինձ հետ, որ երբեմն մոռանում եմ, որ պետք է քեզ պատկաներ, բայց ես եմ կրում ու ինձ հիշեցնում, թե ինչ լավ էր քեզ հետ, բայց դու նաև պետք է իմանաս որ էլ չի ցավում, այն վատ հուշերն անցյալում են մնացել, համենայնդեպս այնքանով ինչքանով դա հնարավոր է, իսկ դրանցից առաջվա պահերը ես փորձում եմ պահել ու չկորցնել։ հիմա ավելի հեշտ է, երբ քեզ չեմ սպասում, բայց ես դեռ կուզենայի քեզ տեսնել, գոնե իմանալու համար, որ լավ ես, որ կարողացել ես ստանալ ուզածդ ու որ առանց ինձ էլ քեզ լավ ես զգում, բայց նաև չեմ ուզում հանդիպել քեզ որպես օտարի, փողոցում, պատահաբար։ այնպես որ ավելի լավ կլինի ես ինքս ինձ համոզեմ դրանում ու շարժվեմ առաջ, առանց ավելորդ գործողությունների ու սպասումների

բոլոր չստացվածներից ամենաշատը չստացված թրիփերն եմ ատում, նստում պլանավորում, վիզուալիզացնում ես, որ վերջում չստացվի, հարմար չլինի, բավար ցանկություն չլինի, ու որ հետո նույն ոգևորությամբ նորից առաջարկեն, որ հետո նորից կրկնենք նույն ցիկլը

թութը քանի օրա չկա էստեղ գրեմ գոնե

ինձ համար նշաձողեր եմ սահմանում, որոնց հասնելու համար բավականաչափ ուժ ու էներգիա չունեմ։ անդադար ձգտում եմ բաների, որոնց կատարվել-չկատարվելն իմ համար նշանակություն էլ չունի։ ապրում եմ նույն լուփի մեջ, չեմ խանգարում ոչ ոքի(երևի)։ բայց հոգնել եմ նույն պտույտն էլի ու էլի կրկնելուց, գուցե պետք է շեղվեմ բռնածս ուղուց ու մեկ այլ ուղղությամբ շարժվեմ, բայց այստեղ ճանապարհը ծանոթ է գիտեմ բոլոր կարճ արահետներն ու ճանապարհի անհարթությունները շրջանցելու ձևերը, հեշտ չէ շեղվել ծանոթ ճանապարհից, սակայն նորն ու անհայտը գտնելու ցանկությունն ինձ հետ է, պակասում է միայն վճռականությունն ու կամքը։ դրանք կարծես վաղուց են լքել ինձ, բռնել են բոլորովին այլ ուղղի անգամ չնախազգուշացնելով ինձ։ գնացել են դեպի անհայտություն հաղթահարելու նոր ճանապարհի բարդությունները, միայնակ, առանց ինձ, քանի որ կարծել են ես կորցրել եմ այդ նոր տեղով անցնելու ցանկությունը։ շուրջս կատարվողն այնքան միևնույնն էր ինձ որ չեմ էլ նկատել ինչպես են ամիսներն հաջորդել իրար ու դարձյալ մոտեցել եմ ձմռանը, դա էլ չէի նկատի, եթե առավոտյան սառը օդը չապտակեր դեմքիս, սթափեցնող ծանր ապտակով, որ պահանջում է կամ գործել հիմա կամ կարող ես շարունակել արջի դարավոր քունդ, բայց եթե ուզում ես շարունակել պետք է մոռանաս պահանջներդ կյանքից ու բոլորից, հետ իջեցնես նշաձողերդ ու պահպանես հարմարավետությանդ գոտիները։ դարձյալ խոր քուն մտնե՞լ, թե՞ արթնանալ ես ուզում։ չգիտեմ, գուցե դեռ մի պտույտ էլ կգործեմ մինչ հարցերս պատասխաններ ստանան