from eyden.holbrook
Էս ինչ ագառկություն է տիրում Հայաստանում, մե գանդոն վիճակ։
from eyden.holbrook
Էս ինչ ագառկություն է տիրում Հայաստանում, մե գանդոն վիճակ։
from բելուգա
դժուար ա թէյնիկի միջից մաքրել օգտագործուած թէյը։
դժուար ա լուանալ ատամները, նոյնիսկ օրը մի անգամ։ երբեմն պիտի ինձ համոզեմ տնից դուրս գալ, որ պարտաւոր լինեմ ատամներս լուանալ։
դժուար ա լողանալ, իսկ երբ լողանում եմ՝ դժուար ա դուրս գալ ցնցուղի տակից։
դժուար ա գիրք կարդալը, նոյնիսկ երբ գիրքը շատ եմ հաւանում։
դժուար ա լաւ ֆիլմեր նայելը, նոյնիսկ երբ անտանելի ուժեղ եմ զգում դրա կարիքը։ փոխարէնը հեշտ ա նայել նեթֆլիքսի դեռահաս գաղջը։
դժուար ա մաշկը խնամելը, նոյնիսկ երբ զզուելի ա տեսնել անխնամը։
դժուար ա նամակներին պատասխանելը, նոյնիսկ երբ դրանք ամենասիրելի ու կարեւոր մարդկանցից են։
դժուար ա դաս կամ գործ անելը, նոյնիսկ երբ չանելուց տասնապատիկ աւելի վատ եմ զգում։
դժուար ա մարդկանց հանդիպելը, նոյնիսկ երբ հանդիպումը հաճելի ա։
դժուար ա անկողնուց վեր կենալը, անկախ անելիքների կարեւորութիւնից։
դժուար ա ինքս ինձ համար նախաճաշ պատրաստելը, նոյնիսկ երբ նախաճաշն աւոկադոյով տոստ ա։
դժուար ա ասեղնագործելը, հելունագործելը, պոլիմերային կաւով զբաղուելը, նոյնիսկ երբ գիտեմ, որ դրանից շատ կհանգստանամ։
դժուար ա ձեռքերին քսուկ քսելը, նոյնիսկ երբ արդեն ճաքել ու արիւնոտուել են։
դժուար ա սեփական ամանները լուանալը, իսկ լուանալու բեռը մորս վրայ գցելիս աւելի վատ ա։
դժուար ա ուկուլելէ նուագելը, նոյնիսկ էն երգերը որոնք ստացւում են։
դժուար ա սենեակի փոշին հաւաքելը, իսկ փոշոտ սենեակում նստելը զզուելի ա։
դժուար ա խցիկը դարակից հանելն ու դուրս գնալիս հետս վերցնելը, նոյնիսկ երբ գիտեմ, որ նկարելու լիքը բան կը գտնեմ։ նոյնիսկ երբ կարոտում եմ ժապաւէնը, կիսատ թողած ժապաւէնս էլ՝ ինձ։
ու դժուար ա ապրել անընդհատ մտածելով, որ էս ամենն ալարելու պատճառով ա։ բայց եթէ իրօք ա՝ ինչպէ՞ս ա ուղեղը որոշում՝ որտեղ ալարի, եւ որտեղ անի աւելին քան պահանջւում ա։
առհասարակ՝ ապրելը դժուար ա։ ինչպես ասում ա՝
nobody said it was easy no one ever said it would be this hard
չգիտեմ՝ ինչի եմ փետրուար վերնագրել։ ամբողջ տարին նոյնն ա էլի։
from L3vOns
Թե ինչպես մի քանի հարյուր միլիոն դոլարի տեղաշարժ եղավ դեպի այլ btc հասցեներ
Բոլորդ միգուցե լսած լինեք, որ բացի այն համցանցից , որը ամենօրյա ընթացքում դուք օգատգոծրում էք կա նաև ուրիշ պրոտոկոլով և ֆունդամենտալ մոտեցումներով աշխատող ցանց, որը կոչվում է onion ցանց կամ “Դարկնետ” ։ Այն իրենից ներկայացնում է մի ենթակառուցվածք, որտեղ ձեր ուղարկած և ստացած ինտերնետ պակետները դժվար է հետևել ։ Այդ իսկ պատճառով այնտեղ տեղ են գտել այնպիսի ռեսուրսներ, որոնք առաջարկում են այնպիսի ծառայություններ, որը օրենսդրական մակարդակով համարվում է հանցագործություն ։ Դրանցից մեկն է արգելված հոգեմետ իրերի տարածումը և ձեռքբերումը ։
Մեր պատմությունը վերաբերվում ժամանակին գործող նմանատիպ մի մեծ պլատֆորմի, որի հիմնադիրները ձերբակալվեցին 2011-2013 թթ ուժային կառույցների կողմից ։ Իհարկե խոսքը վերբերվում է Silk Road պլատֆորմին ։
Մանրամասները, թե ինչպես եղավ այդ ամենը կարող էք ընթերցել վիքիպեդիայի համապատասխան հղման մեջ ։ Վիքիպեդիա հղում
Այս պլատֆորմում ցանկացած գործարք իրականացվում էր կրիպտոակտիվների միջոցով հատկապես ՝ Bitcoin ֊ ով ։ Այդտեղից էլ եկել է բիթոքին կրիպտոակտիվի առաջին կիրառությունները ։
Քանի որ բիթքոին հաշիվները բոլորին տեսանելի են երկար ժամանակ silk road պլատֆորմին պատկանող հաշվից, ոչ մի տեղափոխում չէր լինում ։ Սակայն 2020 թվականից սկսած մինչ հիմա տվյալ հաշիվը ակտիվացել է , որի վրա կա 69.000 բիթքոին , որը այսօրվա փոխարժեքով կազմում է 2 մլրդ դոլարից ավել գումար ։ Եվ այդ գումարները ներկա ժամանակները տեղափոխվում են անընդհատ ։ Այն դեպքում որ պլատֆորմի սեփականտերը ձերբակալված է վաղուց ։
Բլոքչեյն հղում ՝ Մանրամասն տեղեկատվություն
Սա կապված է մի քանի վարկածի հետ ։ Առաջին վարկածը կապված է նրա հետ, որ ցանցը սա կատարում է ավտոմատիզացված կերպով ։ Երկրորդ վարկածը կապված է նրա հետ, որ տվյալ ակտիվի սեփականատերը, ով փաստացի հանդիսանում է հաշվի կառավարիչը ուղղակի դա կատարում է իր ձեռքով ։ Մեկ այլ վարկած կա, որ դա կարող են իրականցնել հենց ուժային կառույցը կազմող մասնիկները , քանի որ արձանգրվել է նման դեպք, երբ ուժային կառույցի մասնիկը ներգրավված է եղել կոռուպցիոն գործարքների մեջ, որը կապված է եղել Silk road պլատֆորմի հետ ։
from ապառաժ
ինձ մեկ-մեկ թվում ա, որ եթե էս ձմեռը անցկացնեմ, հետո լավ ա լինելու։ հնարավոր ա, որ խաբկանք ա, բայց ուզում եմ էդպես մտածել։ անցյալ անգամ չդիմացա, էս անգամ ավելի ամուր եմ կանգնած։ աչքիս այնուամենայնիվ սովորում ենք մեր սխալների վրա, հա:
ուրիշին օգնելուց ինձ նենց լավ զգացի ոնց որ աշխարհը իմն ա։ իրոք իմն ա։
մի քիչ սիրահարված եմ։ տեսնես ինչքան կտևի։
from ամենօրնոր
անկոտրուն ենք մենք, անկոտրուն
*** գնացքի մեջ էի, դեղին վերարկույով, բայց քյառթու դեմքի արտահայտությամբ մի տղա մտավ, նայեց իրենից ձախ, ինձնից աջ նստած աղջկա հեռախոսի էկրանին, անցավ որ նստի, արագ կանգնեց հետ քայլեց մի հատ էլ նայեց հետաքրքիր է ինչ էր աղջկա էկրանին
*** մի օր պետք է լացեի կամ աշխատեի, որոշեցի Էլիզոկի կիթառը վերցնեմ ու blackbird—ը սովորեմ նվագել շա՜՜՜տ դանդաղ եւ անհավասար էր ստացվում, բավականին բարդ էր, լացեցի։ մյուս օրը գնացի դիլիջան, երբ վերադարձա Էլիզը ասեց․ «Լու՜ս, տես ինչ եմ սովորել քո համար» ու blackbirdը նվագեց մի միտք
*** առաջին գիրքը որ ինքս ինձ գնեցի ու չկարդացի կոչվում էր «պատմություններ հենց այնպես», էս գիրս էլ է այդ գրքից
*** մի օր սխալ տեղում էի, սխալ մարդու հետ ու սխալ բանով էինք զբաղվում այստեղ հիշեցի երեխեքիս ուսուցանած երգերից մեկը, որտեղ ասում է՝ I feel something so right Doing the wrong thinghttps://xn—y9aey5fdz.xn—y9a3aq/#publish հարցրեցի․ «հետաքրքիր է, երբ մետրոյով գալիս էի, ինչ-որ մեկը կմտածեր թե ու՞ր եմ գալիս» պատասխանեց․ «եթե կյանքից հասկացող մարդ լիներ հաստատ կմտածեր»
*** երբ երաժշտությունը ճիշտ bpm-ով ես նվագում, ոնց պատկերացրել է կոմպոզիտորը մարմին ունենալու զգացողությունը կորչում է։ ու դա գրկվելու/համբուրվելու, բեմում նվագելու ու պարզ բաներ նկատելու և հիանալու նման հիասքանչ է։
*** այսօր մի փոքր ավելի անկեղծ եմ քան երեկ։ զգացել ե՞ք, ինչքան կարևոր է քեզ մարդը, այնքան դժվար է իր հետ անկեղծ լինել։ միշտ ուզում ես ամենալավը լինել իր հետ, իսկ դու քաքիկ ես։
*** ամսի 12-ին պետք է շատ լավ համերգ լիներ, բայց «անհավասար աշխարհը զարթնում է ու քնում․․․ ու բարին չի ընտրում» էս մեր նոր երգից ա «անկոտրուն ենք մենք, անկոտրուն» էս էլ
from առօրյա մտքեր
երեկ ամբողջ կուրսի ընթացքում առաջին անգամն էր, որ լիարժեք հաճելի պահի տակ մեջ էի։ քանի որ դասախոսի հետ մի բան էինք քննարկում ու դա ա իմ երազած միջավայրն ու առօրյան։
փաստացի ես ու Ա֊ն միասին շատ լավ ենք աշխատում։ կարծում եմ ինչ֊որ հետաքրքիր բան ստացվելու ա
նկատել եմ որ գրեթե միշտ կարիք ունեմ փոխադարձ վերաբերմունքի, երբ չի լինում նեղվում եմ։ չգիտեմ էլ, սա ճիշտ մոտեցում ա, թե չէ, բայց ամեն դեպքում էտ ա։ դա համարում եմ տվյալ մարդու հետ շփման շարունակման ինդիկատոր։
երեկ ծնունդս էր ու մի մարդու գրելուն էի սպասում։ բայց տենց էլ ոչ մի նամակ չստացա։ գուցե լավ ա ու դա ազդանշան ա որ վերջնական միտքս ազատեմ իրենից։
դեղատան աղջիկը շարունակում ա իրեն վատ պահել։ անտեսում եմ, գլուխ չունեմ հետը դնելու։ բայց խղճալի ա երբեմն, ես տեսնում եմ թե ինչքան անկայուն հոգեւվիճակում ա նա։ #փետրվար3
from բելուգա
կեանքիս քսան տարիների ընթացքում ոչ մի անգամ չէի եղել եռաբլուրում։ նոյնիսկ թաղման կամ հոգեհանգստի չէի եղել։ էսօր որոշեցի գնալ, մենակով։ երթուղայինով գնացի, բայց մի կանգառ ուշ իջայ՝ էն մեծ վեգայի ու սիթիի մօտ։ քայլեցի, քարտէզը ինչ-որ փախած խառը փողոցներով, սեփական տների մօտով ճանապարհ ցոյց տուեց, գնացի գտայ։ ցուրտ էր։ մինչեւ հասնելն արդեն ոտքերս ու ձեռքերս փայտացել էին, աչքերս՝ լցուել սառը օդից։
երբ ես մտնում էի պանթէոն՝ տղամարդկանց մի խումբ էր դուրս գալիս։ մեկն անընդհատ կանգնում էր որ սպիտակ ծառերը նկարեր, միւսները շարժւում էին առաջ, յետոյ հետ պտտւում, սպասում նկարողին։
երբ գնացի՝ լուռ էր։ մէկումէջ շշնջոցներ էին լսւում, քարերի վրայ քայլող ոտքերի ձայները, հեռւում գնացող-եկող մեքենաները, տեղ-տեղ՝ լուռ լաց։ քայլելիս պատահական ոտքով քարի խփեցի, թռաւ մի մետր էն կողմ ու թւում էր թէ էսօր լսածս ամենաբարձր ձայնն էր։
խունկի հոտը ծածկում էր ծխախոտինը։ ու ես, որ զզւում եմ խունկի հոտից՝ գոհ էի, որ ծխախոտի զզուելի հոտը ծածկող կար։
ես չգիտէի՝ արդեօք նորմա՞լ ա գերեզմանների արանքներով քայլելը, դրա համար ուշադիր նայում էի, ու ոնց որ թէ բոլորն էլ անցնում էին էդ մասերով։ սկսեցի քայլել շարքերով։ քարերի մի մասի վրայ նկարները փորագրուած էին, մի մասի մօտ լուսանկարներ էին դրուած, մի մասի վրայ մենակ անուններն էին փորագրուած, իսկ մի մասն ուղղակի գրուած էին սպիտակով՝ սեւ տախտակի վրայ։ քարերի մօտ բացի ծաղիկներից նաեւ քաղցրաւենիք էր պատահում, միրգ, մէկի մօտ՝ գրքեր։ մի քանիսի մօտ տօնածառեր էին, որոնց վրայ տղեքի նկարներն էին ամրացուած։
մի տղայ տեսայ, որ աւլում էր գերեզմանի շուրջը թափուած բիչոկները։ մի տղամարդ էլ դանդաղ քայլում էր շարքերով ու բոլոր գերեզմաններին ծաղիկներ դնում։
գրեթէ բոլոր քարերի մօտ եռագոյններ էին։ ու ամեն եռագոյնի վրայ ծիրանագոյնը տարբեր էր։ էդ էլ ա երեւի մեզ լաւ բնութագրում՝ մենք նոյնիսկ չգիտենք թէ մեր ծիրանագոյնն ինչ գոյնի ա։
տեղ-տեղ բնական ու արհեստական ծաղիկների, ծաղկեպսակների կմախքների կոյտեր էին, տեղ-տեղ՝ նոր փորած փոսեր։ ուրեմն եռաբլուրում հանգչում են համ մարդիկ համ ծաղիկները։
յետոյ մութն ընկաւ, քարերի վրայ փորագրուած դէմքերը սկսեցին վատ երեւալ։
շատ անբացատրելի ու տարօրինակ էներգիա էր։ ու շատ ուժեղ, սիրուն բան կար էդ ամեն ինչի մէջ։ երեւի որովհետեւ ամբողջ քաղաքում միակ տեղն ա, որտեղ մարդիկ լուռ են։
երբ պատերազմն աւարտուեց՝ պատմութեան դասախօսս դասերից մէկի ժամանակ ասեց. հայրենիքը վեր ա ցանկացած անհատից։ ինձ ահագին ժամանակ պէտք եղաւ հասկանալու համար, թէ ինչքան համաձայն չեմ ես էդ մտքի հետ, ու թէ ինչքան անհատի մասին ա իմ համար կեանքը։ ես չեմ ուզում ապրել ու մեռնել հայրենիքի վերացական հասկացութեան համար, բայց պատրաստ եմ ապրել ու մեռնել անհատի համար։ ես անդեմ հայրենիք չեմ ուզում, իմ հայրենիքն անհատների դէմքով ա։ էդ տղեքի դէմքով ա։ սիրածս ամեն մարդու դէմքով։ իմ հայրենիքը հող չի, վանք չի, ցեմենտ ու աղիւս չի։ բայց էս ընտրութիւնն ամեն մեկինս ա երեւի, ու բնական ա, որ որոշները հողը կդասեն անհատից բարձր։
գնացի, զի ահաւոր մեծ կարիք էի զգում ինքս ինձ ապտակելու, բայց չգիտէի թէ ոնց։ ես ինքս ինձ զզուելի եմ նրա համար, որ մենակ սրանից յետոյ եմ գնահատում թէ ինչքան բախտաւոր եմ իրականում, թէ ինչքան շնորհակալ պիտի լինեմ կեանքումս ամեն ինչի համար։ եռաբլուր երեւի բոլորս պէտք ա աւելի յաճախ գնանք՝ ինքներս մեր վրայ կողքից հայեացք գցելու համար, դա անսահման կարեւոր ա։
նկարում՝ երկիր մոլորակը վոյաջեր 1-ից
իսկ սագանը երկրի մասին ասել ա.
Look again at that dot. That's here. That's home. That's us. On it everyone you love, everyone you know, everyone you ever heard of, every human being who ever was, lived out their lives. The aggregate of our joy and suffering, thousands of confident religions, ideologies, and economic doctrines, every hunter and forager, every hero and coward, every creator and destroyer of civilization, every king and peasant, every young couple in love, every mother and father, hopeful child, inventor and explorer, every teacher of morals, every corrupt politician, every “superstar,” every “supreme leader,” every saint and sinner in the history of our species lived there—on a mote of dust suspended in a sunbeam.
The Earth is a very small stage in a vast cosmic arena. Think of the rivers of blood spilled by all those generals and emperors so that, in glory and triumph, they could become the momentary masters of a fraction of a dot. Think of the endless cruelties visited by the inhabitants of one corner of this pixel on the scarcely distinguishable inhabitants of some other corner, how frequent their misunderstandings, how eager they are to kill one another, how fervent their hatreds.
Our posturings, our imagined self-importance, the delusion that we have some privileged position in the Universe, are challenged by this point of pale light. Our planet is a lonely speck in the great enveloping cosmic dark. In our obscurity, in all this vastness, there is no hint that help will come from elsewhere to save us from ourselves.
The Earth is the only world known so far to harbor life. There is nowhere else, at least in the near future, to which our species could migrate. Visit, yes. Settle, not yet. Like it or not, for the moment the Earth is where we make our stand.
It has been said that astronomy is a humbling and character-building experience. There is perhaps no better demonstration of the folly of human conceits than this distant image of our tiny world. To me, it underscores our responsibility to deal more kindly with one another, and to preserve and cherish the pale blue dot, the only home we've ever known.
աղբիւր. https://www.planetary.org/worlds/pale-blue-dot
պատճէնում եմ նաեւ կողմնակիի մեկնաբանութիւնը.
միայն ասեմ որ pale blue խումբ կայ, որի անունն այդ տեքստին ա յղում՝ https://paleblue2mr.bandcamp.com/track/distance-to-the-waves
from բելուգա
էսօրուայ disasters-ից իմացայ ճապոնական «ցունամիի քարերի» եւ մայք բրիլլի «փշերի լանդշաֆտի» մասին։
սմիթսոնիընը գրում ա, որ ճապոնիայի հիւսիսարեւելեան ափին գտնուող անեյօշի գիւղի ծայրին մօտ երեք մետրանոց քարէ սալիկ ա, վրան՝ «բարձր բնակավայրերը մեր յետնորդների խաղաղութիւնն ու ներդաշնակութիւնն են։ յիշէք մեծ ցունամիների աղէտը։ այս կէտից ներքեւ տներ մի կառուցէք»։ եւ սալիկները տարածուած են ճապոնիայի ամբողջ ափով, զգուշացնելով մարդկանց, թէ ուր պիտի բարձրանան ցունամիների դէպքում։ շոնը պատմեց, որ էնտեղ դասի ժամանակ ցունամի ա սկսուել, եւ ուսուցիչն իմացել ա քարի մասին, դասարանին արագ տարել քարից վերեւ։ րոպէներ անց ամբողջ դպրոցը ոչնչացուել ա, բայց էրեխէքը փրկուել են։ սա պատմեց, զի քննարկում էինք՝ արդեօ՞ք պատմութիւնը կարող ա մեզ նախազգուշացնել, եւ արդեօ՞ք կարող ենք մենք նախազգուշացնել մեզանից յետոյ եկողներին։
(T.KISHIMOTO, via Wikimedia Commons.)
99% invisible-ում պատմում են. 1990 թուականին ամերիկեան կառավարութիւնը մի խումբ երկրաբանների, լեզուաբանների, աստղաֆիզիկոսների, ճարտարապետների, նկարիչների, գրողների հրաւիրել ա նիւ մեքսիկոյի անապատ՝ այցելելու թափօնի մեկուսացման փորձնական գործարանը։ նրանք առաջադրանք ունէին։
սա երկրում ատոմային զինամթերքից եւ ատոմային էներգիայից առաջացած ճառագայթաակտիւ թափօնների միակ մշտական ստորգետնեայ պահեստն ա։ այն ստեղծուած ա մարդկանց ճառագայթաակտիւ նիւթերի վտանգից հեռու պահելու համար։ մի օր պահեստը պիտի փակուի ու թողնուի անտեր, իսկ բոլոր թափօնները կարծրանան երկրի կեղեւում, որտեղ կմնան աւելի քան 200.000 տարի։
իսկ մենք չգիտենք, թէ ինչպիսին կլինի հասարակութիւնը 500, 1000, առաւել եւս՝ 100.000 տարի անց, բայց պիտի ինչ-որ կերպ հասկացնենք էդ մարդկանց, որ այս տարածքը մահացու ա։
սկսել են մտածել լեզուի, խօսքի մասին, բայց լեզուն կարճ կեանք ունի։ օր.՝ բեովուլֆը, որ գրուել ա ընդամէնը 1000 տարի առաջ՝ էսօր բոլորովին անհասկանալի ա։
ապա քննարկել են խորհրդանիշերը։ օր.՝ ժպտացող էմոջին բոլորն այսօր ճանաչում են։ սագանը նամակ ա ուղարկել ասելով, որ այս խնդիրը շատ հեշտ կարելի ա լուծել գանգի եւ ոսկորների նշանով. բայց խորհրդանիշները նոյնպէս կարող են փոխուել տարիների ընթացքում, եւ ոչ մի կերպ չենք կարող իմանալ՝ ի՞նչ կը նշանակեն գանգն ու ոսկորները 1000 տարի անց։
առաջարկուել ա էս կոմիքսը։ եթէ այն նայենք վերեւից ներքեւ՝ միգուցէ հասկացուի, որ մարդը մօտենում ա, վարակւում, մեռնում։ սակայն եթէ ներքեւից վերեւ կարդանք՝ կստացուի, որ կեանքի շատրուանն ա գտել՝ մեռնում էր, բայց առողջացաւ։
Credit: Mike Brill. Courtesy of WIPP
իսկ մայք բրիլլը, որ լանդշաֆտի արտիստ էր՝ մտածեց, որ պիտի փորձեն վախեցնել մարդկանց, ստեղծել տարածք, որ մօտեցողին կը վանի։ էսպէս մտածեց երկրից դուրս եկող հսկայական ասեղների մասին՝ «փշերի լանդշաֆտ»։ շոնը էդ ժամանակ հարցում անց կացրեց. եթէ չիմանայիք թէ ինչ վայր ա՝ կմտնէի՞ք էս տարածք, թէ՞ ոչ։ ես նշեցի, որ կմտնէի։ ստացւում ա, որ այս տարածքը կարող ա մարդկանց աւելի գրաւել վանելու փոխարէն։
99% invisible-ում աւելի մանրամասն ու հետաքրքիր պատմում են էս ամենի մասին։
from ամենօրնոր
աշխարհը մի կողմից մեծանում է, մյուս կողմից փոքրանում։ տեքստերս փոքրացել են ու դարձել են լուսանկարի նկարագրություն։ ու հիմա կուզեի մարգարիտայի նման գժվեի ու ամբողջ երևանի վրայով թռչեի։ մի փողոց կա, էդ փողոցով կգնայի կգայի։ մի քանի անգամ, կգնայի կգայի։ ու չէի դիմանա կմոտենայի պատուհանին։ պատուհանից այն կողմ ինձ երբեք չեն սպասել։ սպասել են թե երբ կգնամ, բայց երբեք չեն սպասել թե երբ կգամ։ իսկ ես գժված անպայման խուճուճ մազերով կգնայի պատուհանի մոտ։ բայց հիմա հագուստս եմ հանում նայում հյուծված երեսիս, դուրս գալիս է։ ջուրը տաքն է լինելու։ հոգնել եմ չսիրելուց։ կփորձեմ երկարացնել մտքերս ու մեկ-մեկ կապել իրար։ կներեք։
from bloor
from L3vOns
Տվյալ հետազոտությունը հիմված է առանձնապես իմ կարծիքի և հետևությունների վրա ։ Այն կարող է չհամապատասխանել իրականության , բայց ունի իրավունք մնալ որպես վարկած ։
Դեպքը սկսեց նրանից , որ մի հայ օգտատեր հրապարակեց , մի տեսաձայնագրություն որտեղ երևում էր ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը ։
Տես սա 2.17 : 3:05՝ https://www.youtube.com/watch?v=jU2N88kOIY0
Մինչ հասկանալը տվյալ փասթաթղթի ծագումը պետք էր հասկանալ , թե որտեղից կարող էին գտնվել որոշ տվյալներ ։ Օրինակի համար ծննդյան տարեթիվ կամ բնակության հասցե , որի վրա կարելի է հիմնվել ։ Փնտրելով այն բոլոր արտահոսքերը, որոնք հրապարակել էին հարևան երկրի մասնագետները վերցրեցի դրանք :
Սա հրապրակվել էր ինչ ֊ որ մի տեղ
Սա էլ մեկ այլ ռեսուրսի վրա
Նաև սրանք
Ներկա պահին մենք ունենք երեք փաստ որոնք կարելի է ստուգել ։ Ունենք երեք եղանակ փնտել ու համեմատել ընտրողների ռեգիստրում, փնտրել ու համեմատել պաշտոնատար անձի կենսագրության մեջ ։ Կամ փնտրել ու համեմատել մեկ այլ եղանակով (դա թող մնա իմ փոքր գաղտնիքը) ։ Երեք տարբերակով փնտրելը տվեց դրական պատասխան և այո տվյալները իդենտիկ էին ։
Եկեք դիտարկենք այն վիդեոյում երևացող նկարը, որոնք տեսնում ենք ։
Ներկա պահին ունենք անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ, բնակության վայր ։
Դիտարկենք անձնագրի որոշ առանձնահատկություններ
Հիմա ցույց կտամ մի ռեալ անձնագիր, որը հանդիպել եմ մի հրապարակման մեջ http://medianews.site/149331/ Չէ՞ք նկարում նկարը տպած է թղթին իսկ գլխավոր էջում կան հոլոգրաֆիկ լույսի տակ փայլող նկարներ ։
Ինչևիցե անցնենք առաջ ։ Այն բոլոր թվերը ՍԵՐԻԱ և այլ խոցելի տեղեկատվություն չկարողացա իդենտիֆիկիացնեմ ոչ մի արտահոսքի մեջ ։ Ժամանակին հանդիպել էի տարբեր պետությունների(ՀՀ, Շվեյցարիա և այլն և այլն) psd անձնագրերի , որը կարելի էր փոփոխել և ավելացնել ցանկացած տեղեկատվություն և ասենք կատարել արարք որը գրված է քր օրենսգրքի մեջ ։ Ու նմանատիպ անձնագրերի օրինակներ այսօր ողողված է համացանցը ։ Այս իսկ պատճառներով կիրառվում են պաշտպանական մեխանիզմներ իջեցենլու անօրինական փասթաղթի կեղծումը ։
Այստեղ psd ֊ ի չեմ դնի քանի , որ էթիկական տեսանկյունից մի քիչ սխալ կլինի ։
Ցանկացած մարդ տիրապետելով նմանատիպ տեխնոլոգիաներին կարող է կեղծել փասթաթուղթը ։ Եվ ձեռք բերելով այս կամ այն տեղկեատվությունը անձի մասին բաց և փակ աղբյուրներից տպել նման բան ։ Եվ այսօր սև շուկայում նման ծառայություններ ներկա են ։
Վերջաբան ՝ Իմ կարծիքով անձնագիրը կեղծ է ուղղակի տպած ոչ պրոֆեսիոնալ մակարդակով և դրա պատճառով նոր տված անձնագրերի մոտեցումներին չի համապտասխանում ։ Տվյալները ձեռք է բերված տարբեր աղբյուրներից (կան տվյալներ որոնք միգուցե պատահական են գեներացված)։
Այսքանով սա հանդիսանում է իմ կարծիքը և իմ սեփական հետազոտության արդյունքը ։ Չնայած թե ինչ է իրականում կատարվել ցույց կտա իրավասու մարմնի կողմից քննությունը ։
from լրաԳրող
Մի քանի օր է էստեղ ենք ու ուզում եմ գրել, բայց չի ստացվում։Բարև բոլորին։ Ժպիտ նվեր ստանալ սիրողներ կան, համ ձեր տեքստրերից, համ ձեր մասին լսածից գիտեմ։ Հիմա ժպտում եմ․ ուրախ եմ ձեր մտքերը լսելու համար։ Իմ մասին․ Ես սիրում եմ գրել ու չեմ սիրում հրապարակել, մանավանդ, երբ գրածս մարդկանց մասինա։ Իմ մոտ սովորություններ կոտրելու ու փոփոխությունների շրջանա։ Հիմա փորձելու եմ շատ կիսվել մտքերով, ու սա իմ համար հրաշալի հարթակա։ Ինձ ամենաշատը հետաքրքրում են մարդկանց զգացածը, աստղերը, երկինքը ու մի ժամանակ նաև քարերը։ Ուշադիր եղեք ձեր կյանքի մարդկանց, նրանք ձևավորում են ձեզ։
from toogoodofapoet
Ալտերնատիվ իրականության ու իմ՝ ՀՀ հանդեպ նողկանքի մասին
Երկու օր ա սիրելիիս հետ խոսելուց թեման միշտ հասնում ա ալտերնատիվ իրականությանը։ Մենք խոսում ենք ծաղիկներից, “Պոլիաննայից,” փարթիներից, հետո ինքը կտրում ասում ա, լավ, կզանգեմ ու կորչում ա։
Մարդուն լավ ճանաչելուց ձայնի ամենափոքր դողոցից միանգամից զգում ես, որ մի բան այն չի։ Իմ սիրելիի ձայնը օրվա կեսը դողում ա։ Հարցնում եմ՝ ի՞նչ ա պատահել։
Ես գիտեմ, որ էդքանից հետո հեշտ չի ապրել։ Հեշտ չի Շուշիում շրջափակման մեջ ընկնել, հեշտ չի գերեզմանոցում գիշերել, հեշտ չի տեսնել մահացած ընկերներիդ, հեշտ չի նայել, թե ոնց ա քո զենքը սպանում քեզնից մի քիչ հեռու գտնվող տասնյակ մարդկանց, թեկուզ և թշնամի։ Հեշտ չի պատերազմ տեսնել, պատերազմ լսել, պատերազմ ապրել նույնիսկ պատերազմից հետո, և ես ամբողջ սրտով ատում եմ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև իմ սիրելին 2 ամիս կռվել է ուտոպիկ Հայաստանի համար, ու այդքանից հետո ոչ մեկ չի հարցրել իրենից՝ բալիկ, դու լա՞վ ես քեզ զգում։
էս մի բալիկը իրան լավ չի զգում։ Իրա ընկերները իրենց լավ չեն զգում։ Մարդ սպանող երեխաները իրենց լավ չեն զգում։ Պատկերացրեք ձեզ՝ զենքը ձեռքներդ, մի շաբաթ միայն գրեչկա կերած,( էն էլ եթե բախտներդ բերել ա) օրերով հողի մեջ քնած, շաբաթներով հանգիստ չտեսած։ Պատկերացրեք ձեզ ու պատկերացրեք, թե ոնց ա ձեր փամփուշտը կայծակնային արագությամբ թռչում ավտոմատից, կտրում տասնյակ մետրեր և խրվում դեռ շնչող, տաք արյուն ունեցող մարդու սիրտ։ Պատկերացրեք՝ ոնց է այդ մարդը վերջին անգամ թարթում, հանում վերջին հոգոցը և թավալվում գետնին՝ այլևս երբեք չբարձրանալու նպատակով։
Ռասկոլնիկովը մի անպետք տատիկ ա սպանել և 300 էջ գժվում էր, խենթանում էր, ինքն իր կյանքը ուտում էր։ Մեր կողքին մեծացած, ապրած տղաները իրենց տարիքի, նույն հետաքրքրությունների մարդկանց են սպանել, բայց ոչ ոք իրենց 300 էջ չի տվել՝ այդ բոլոր զգացմունքերը գրի առնելու ու էդ ամենից ազատվելու համար։ Բոլորին թվում ա թե հայ զինվորները ուրիշ են, էլի։ Հայ զինվորի նմանը չկա։ ԲԱՅՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՄԱՐԴ Ա։ հայ զինվորը մարդ ա, ու ինքը արժանի ա մարդկային վերաբերմունքի։
Ինչի՞ մինչև հիմա ոչ մի հոգեբան չի գնացել իմ ընկերոջ մոտ և գոնե մի քանի ձևական հարց տվել։ Ինչի՞ մինչև հիմա, առհասարակ, այն բոլոր 18-20 տարեկան տղաները, որոնք կռվել են, գտնվում են բանակում։ Ինչի՞ մինչև հիմա իմ սիրելին ամեն աստծո օր ստիպված ա “չեսծ” տալ էն սրիկային, ով իրենց վաշտին թողել ա Շուշի ու փախել։ Ինչի՞ ա սաղին թվում, որ եթե տղան զինվոր ա, ուրեմն իր համար մարդ սպանել նորմալ երևույթ ա։
Սիրելիիս գրում եմ, որ սաղ լավ ա լինելու, պատասխանում ա, որ էդ առաջին ֆրազան ա, որը ասում են գժերին, ու իմ աչքերից սկսում են հոսել արցունքներ։ Ինչո՞ւ ա իմ սիրելին հավատում, որ ինքը գժվում ա։
Ես մեծացել եմ դաշնակցական, ոտից գլուխ պատրիոտ ընտանիքում, որտեղ առաջին հերթին հայրենիքն է դրված, հետո մարդկային մնացած արժեքները։ Հայրենիքի հանդեպ իմ սերը էնքան մեծ էր, որ փոքր ժամանակից իմ երազանքը նախագահ դառնալն էր, որ Ղարաբաղի հարցը լուծեմ, իսկ հետո Արևմտյան Հայաստանը միացնեմ մեզ։
Բայց ինչիս ա հիմա պետք էն Հայաստան երկիրը, որը նույնիսկ իր զավակներին ա անտեսում։ Ինչիս ա պետք էն Հայաստան երկիրը, որտեղ իր զավակները հոգու ցավից են մեռնում, իսկ իրանց ցավազրկող են ներառկում, որ մարմինը բթանա։ Ինչիս ա պետք էն Հայաստան երկիրը, որտեղ ես նստած ալտերնատիվ իրականության փաստարկներ եմ կարդում, որ համոզեմ ընկերոջս, որ ինքը գիժ չի, որ էդ ամեն ինչը հնարավոր բան ա։
Ինձ էսպիսի Հայաստան երկիր պետք չի։ Ինձ պետք ա, որ մեր բոլոր տղաներին տանեն հոգեբանների մոտ, որ մեր բոլոր տղաների հետ խոսեն, որ մեր բոլոր տղաներին գրկեն ու ասեն, որ ամեն ինչ մեկ ա լավ ա լինելու։ Էս պոստ-պատերազմյան տրավման ուշ ա երևում, բայց նենց ուժեղ ա խփում, որ երկար ժամանակ էլ ուրիշ բաներից չես կարողանում մտածել։
Եթե դուք ունեք ընկերներ և ծանոթներ, որոնք պատերազմին մասնակցել են՝ խոսեք իրենց հետ, գրկեք նրանց, սիրեք նրանց։ Իրենցից ամեն մեկը հիմա էնպիսի ներքին դրամա ա ապրում, որը մենք չենք կարողանում նույնիսկ ընկալել։
Մարդուն մարդ ա պետք, փորձեք լինել էդ մեկ լսող-հասկացող-կարեկցողը գոնե հիմա։
from toogoodofapoet
Ալտերնատիվ իրականության մասին
Չգիտեմ ինչ է կյանքը, ինչպես է աշխատում տիեզերքը և ինչ է կատարվում մահից այն կողմ։ Չգիտեմ նաև հանրահաշիվ, քիմիա, ճապոներեն ու դաշնամուր նվագել։ Չգիտեմների շարքս անվերջ է, իսկ ամենասիրած գիտեմս էլի կապված է չիմացածիս հետ՝ գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։
Իմ սիրելին զինվոր է և պատերազմի ժամանակ կռվում էր Շուշիում, ընդհուպ մինչև ամենավեջին գիշերը, երբ պառկած էր երկու գերեզմանաքարերի արանքում և մտածում էր իր հավանական կամ անհավանական հաջորդ լուսաբացի մասին։ Իմ սիրելին, մինչև զինվոր դառնալը, ֆիզիկ-ինժեներ էր և 13 տարեկանից դրոններ էր հավաքում լաբարատորիայում, գրատախտակին սխեմաներ նկարում, իսկ քնելուց Այզեկ Ազիմով կարդում։ Ոտից գլուխ ռացիոնալ, թվերին նվիրված և հաշվարկներով ապրող, իմ սիրելին այսօր ինձ գրկեց և շշնջաց, որ շնորհակալ է, որ իր ալտերնատիվ իրականության մեջ կամ ես։ Ես էլ շշնջացի, որ ես ապրել եմ միայն մի իրականության մեջ, միշտ եղել եմ ու կամ այնտեղ, որտեղ կամ։ Իմ սիրելին գրկեց ինձ ավելի ամուր և ասաց, – Սա իմ երկրորդ կյանքն է, առաջինի մեջ դու չկայիր։ Ես մի քիչ նայեցի իմ սիրելիին ու նա սկսեց պատմել այն ամենը, ինչից հետո կամ ես պետք է խենթանայի, կամ ինքը։
-Երբ որ շրջափակման մեջ էինք, Շուշիի տակ, էլի, գիշերը ուզեցի գնամ ջուր բերեմ։ Սաղին ասում եմ, որ ճանապարհին ծառի ճյուղ խփեց ճակատիս ու ինձ թվաց թե մեռել եմ, բայց էդ այդպես չէր։ Գիշերը, որ ուզեցի գնամ ջուր խմեմ, դուրս եկա ծառերի արանքից և լսեցի փամփուշտի ձայնը։ Վայրկյաններ էր տևում, բայց ես լսում էի, թե ոնց էր այն մոտենում ինձ, ոնց է կպնում ճակատիս, ոնց է մտնում իմ մեջ։ Վայրկաններ էր տևում, բայց ես հասցրեցի վերհիշել ամբողջ անցած կյանքս, բոլոր ընկերներիս և բարեկամներիս, բոլոր ճամփորդությունները Սևան և լաբարատորիայում անցկացրած ամեն մի գիշեր։ Վայրկյաններ էր տևում և ես զարմանում էի, ինչու չեմ ընկնում հատակին, ինչու չեմ զգում տաք արյան հոսքը, ինչու չեմ զգում մահը։ Ձեռքս փորձեցի շարժել՝ շարժվեց։ Մոտեցրի ճակատիս, վախենալով անցկացրեցի փամփուշտի կպած տեղին։
Հետք չկար։
Դու երևի մտածում ես, որ ես գժվել եմ։ Ես չեմ գժվել։ Քարտեզի վրա գտել եմ այն վայրը, որտեղ շրջափակման մեջ էինք։ Գտել եմ այն վայրը, որտեղ ես կանգնած էի։ Գտել եմ այն վայրը, որից ինձ խփել ա սնայպերը։ Իմիջիայլոց, գուգլի, СВД, ինձ դրանով են սպանել։ Ձեր դասարանցի Տիկոն էլ, երեկ ամբողջ գիշեր միասին լացում էինք։ Նարյադում կանգնած մի պահ հարցրել էր՝ դու ալտերնատիվ իրականությանը հավատո՞ւմ ես, ու մենք միասին սկսեցինք լացել։ Իրան էլ էին սպանել ջաբրաիլում։ Հիմա ողջ ա։ էդ ո՞նց են բացատրում։
Ես շվարած նայեցի սիրելիիս։ Երկու օր առաջ ֆիզիկայի վարժություններ էր լուծում, պատմում էր դրոնների պլատաների մասին ու խնդում էր, որ կոտորակները ուշ եմ սովորել լուծել։
-Սիրելիս, – ասացի,– դու ո՞նց կարող ես մահացած լինել, եթե դու հիմա այստեղ ես։ -Ալտերնատիվ իրականություն։
Ես գիժ չեմ, ճիշտ եմ ասում։ Դու տեսնում ես, որ ես գիժ չեմ։ Ես չեմ գժվել։ Ես երեկվա պես մաքուր հիշում եմ, թե ոնց ա փամփուշտը խոցել ինձ։ Ես էդ տեսել եմ, ես էդ զգացել եմ։ Բայց արի ու տես՝ ես հիմա այստեղ եմ, որովհետև մենք ալտերնատիվ իրականության մեջ ենք, ես ապրում եմ արդեն երկրորրդ կյանքս ու դու կաս այս կյանքում, ու ես քեզ սիրում եմ։
from Jabber.am
Մօտակայ օրերին կարիք է լինելու թարմացնել մեր սերւէրի ցանցի կարգաւորումները, տեղափոխւում ենք նոր տուն։ ամենաշատը կունենանք մէկ֊երկու ժամ խափանում։
լայւ թարմացումների համար հետեւէք Jabber.am֊ին ☺️
from Jabber.am
Սա ընդամէնը փորձարկում է, վերջնական նպատակն է jabber.am֊ի նորութիւնների գրել այստեղ։