Կյանքը միշտ մարտահրավերներ ունի քո համար, եթե այն ճիշտ ես ապրում
Հեչ նկատած կաք, որ տունը չի թափթփվում այնքան ժամանակ, մինչև այնտեղ չենք ապրում, հա, մենք միշտ դժգոհում ենք, որ տունը թափթփեցինք, բայց որ մենակ ենք, ու տունը թափթփող չկա մի տեսակ տխուրա, մի տեսակ կյանքը կանգնածա, ու շարժում չկա, իսկ առանց շարժում կյանք գոյություն ունի՞։ Այս նույն կերպ, որ հրաժարվում ենք ապրելուց կյնաքը կանգնումա, նոր տեխնոլոգիական աշխարհը հրաշքներա գործում, բայց թվացիալ շարժումա ստեղծում մեր շուրջը։ Մեզ թվումա, որ հեռախոսի էկրանի շարժումը մեր կյանքի շարժումնա, որը իրականում կապ ունի մեր կյանքի հետ միայն մեկ գծով՝ աչքեր-կենրոնական նիարդային համակարգ-էմոցիաների տարափ ուղեղում-կենտրոնական նիարդային համակարգ-ձեռքի շարժում, և ձեզ թվում է՝ սա կյանքի շարժո՞ւմ է, երբ դու դա անում եք ժամերով անշարժ նստած։ Բայց սրա ավելի վատ տարբերակը կա՝ որ անընդհատ թմբիրի մեջ ես, ոնց Աստվածաշնչում է ասվում ՝ «Ո’վ ծույլ, մինչև ե՞րբ պիտի պառկած մնաս կամ ե՞րբ պիտի արթնանաս, մի քիչ ննջես, մի քիչ նստես, մի քիչ նիրհես, մի քիչ ձեռքրեդ կչծքիդ ծալես։ Այնուհետրև չար ուղևորի պես աղքատությունը կհասնի քո վրա, և կարիքը՝ ժիր սուրհանդակի պես», և այս խոսքերում կարիք կամ աղքատություն բառերը մի հասկացեք միայն նյութական մասով, էդ հոգու կարիքի, մարմնի ու էներգիայի կարիքի մասինա, էդ ժպիտի ու առողջ էմոցիաների մասինա. չեմ ասում ուրախության, որովհետև բոլոր էմոցիաներն էլ կարևոր են, միայն թե առողջ լինեն։ Մեկ էլ մի օր սկսում ենք հասկանալ, որ մեր կայնքի մարտահրավերները միայն առողջական են, միայն էմոցիոնալ։ Մարդուն մարտահրավերներ ու հաղթանակներ են պետք առողջ էմոցիաների համար, մարդուն լավ խոսքեր ու արածը շարունակելու կամ նորը սկսելու համար ուժա պետք, որ շարժումնա ստեղծում։ Մարդուն պետքա հոգու լիություն կյանքը լցնելու համար։ Այնպես որ շարժվեք, որ ձեր կյանքի տունը թափթփվի ու շարժվելու պատճառներ ծնվեն հոգու սովից ձեզ պաշտպանելու համար։ Սիրեք մարդկանց, դրա պակասը կործանումա տեսակը։