Նամակ Բեաթրիսին
միշտ։ շարունակ։ աճող սիրով և նվազող հույսով։
ես սիրելու եմ քեզ չնայած մեր թշնամիների արարքներին ու դերասանների նախանձություններին։ ես սիրելու եմ քեզ չնայած ոմն ծնողների կատաղությանը և ոմն ընկերների ձանձրույթին։ ես սիրելու եմ քեզ չնայած նրան թե ինչ ուտելիք լինի ճաշարաններում և ինչ խաղեր են խաղում դասամիջոցներին։ ես սիրելու եմ քեզ չնայած թե քանի սխալ անեմ կոտորակներ հաշվելիս ու չնայած նրան ինչ բարդ է սովորել պարբերական աղյուսակը։ ես սիրելու եմ քեզ չնայած նրար թե ինչ էր քո գաղտնաբառը, և ես սիրելու եմ քեզ չնայած նրան թե ինչ ես դու անում արձակուրդներին։ ես սիրելու եմ քեզ չնայած նրան քանի միավոր կհավաքի քո թիմը, և չնայած նրար քանի լաքա կհայտնվի շորերիս, քո խաղը դաշտում նայելիս։
ես սիրելու եմ քեզ եթե երբեք այլևս քեզ չտեսնեմ, և ես սիրելու եմ քեզ եթե տեսնեմ քեզ ամեն երեքշաբթի։
ես սիրելու եմ քեզ եթե մազերդ կտրես, և ես սիրելու եմ քեզ եթե որոշես կտրել ուրիշի մազերը։ ես սիրելու եմ քեզ եթե որոշես թողնել թատրոնը և զբազվել, գուցե ավելի անվտանգ մի գործով։ ես սիրելու եմ քեզ եթե վերարկուդ հատակին գցես և ես սիրելու եմ քեզ եթե դավաճանես ընտանիքիդ։
ես սիրելու եմ քեզ ասես, որ Էդգար Գեսթի պոեմները ամենալավն են, և ես սիրելու եմ քեզ կոչես Զիլդա Քիթլի Սնայդերի գործերը աննկարագրելիորեն ձանձրալի։ ես սիրելու եմ քեզ եթե թողնես թերեմին նվագելը և անցնես շվիի։
ես սիրելու եմ քեզ ինչպես ծովաստղը սիրում է բուստախութը և ինչպես մամուռը սիրում է ծառը, նույնիսկ եթե ծովերը վերածվեն ավազի իսկ ծառերը ընկնեն անտառներում և ոչ ոք իրենց չլսի։ ես սիրելու եմ քեզ ինչպես պեստոն սիրում է ֆետուչինին, և ինչպես պեպրոննին սիրում է պիցցան։ ես սիրելու եմ քեզ ինչպես ծովախորշը սիրում է կաղամբը, ինչպես մուգ կետը սիրում է հովազին, ինչպես տզրուկը սիրում է մեկի կոճը, ինչպես դիակը սիրում է անգղի կտուցը։ ես սիրելու եմ քեզ ինչպես բժիշկն է սիրում իր ամենասուղ հիվանդին, և ինչպես լիճն է սիրում իր ամենածարավ լողորդին։ ես սիրելու եմ քեզ ինչպես մորուքը սիրում է դունչը, փշրանքները սիրում են մորուքը, խոնավ անձեռոցիկը սիրում է փշրանքները, և ինչոր կարևոր փաստաթուղթ սիրում է խոնավ անձեռոցիկը, և ինչպես կարդացողի կկոցվող աչքերը սիրում են կարևոր փաստաթղթի աղավաղված տառերը, և ինչպես տխրության արցունքները սիրում են կկոցվող աչքերը որոնք սխալներո են կարդում գրվածը։
ես սիրելու եմ քեզ ինչպես սառցալեռը սիրում է նավը, ինչպես ուղղևորները սիրում են փրկանավակը, ինչպես փրկանավակը սիրում է կետի ատամները, և կետի ատամները սիրում են նավաստիների համազգեստի համը։ ես սիրելու եմ քեզ ինչպես երեխան սիրում է լսել իր ծնողների վեճերը, և ծնողները սիրում են իրենց իսկ վեճերի ձայնը, և ինչպես գրիչը սիրում է գրի առնել բոլոր այս վեճերը մի տետրակի մեջ, իրենց ամուր պահելու համար։ ես սիրելու եմ քեզ ինչպես կղմինդրը սիրում է ընկնել կտուրից ուղիղ մի դճդոհ դեմքով մարդու վրա, և ինչպես վառառանը սիրում է փչանալ ճաշ պատրաստելու ուղիղ մեջտեղում։ ես սիրելու եմ քեզ ինչպես ինքնաթիռն է սիրում ընկնել անբիծ կապույտ երկնքից, և ինչպես շարժասանդուղքն է սիրում իր մեխանիզմի մեջ փաթաթել թանկարժեք շալեր։ ես սիրելու եմ քեզ ինչպես թաց սրբիչն է սիրում ընկնել լողասենյակի հատակին և ինչպես ռետինն է սիրում փոշի թողնել շատ խոսացող մարդկանց մազերի մեջ։ ես սիրելու եմ քեզ ինչպես ճարմանդը սիրում է ընկնել վերնաշապիկից և անցնել խնջույքի միջով և ինչպես սպիտակ ձեռնոցներն էն սիրում դանդաղ ցուզվել գինու մեջ։ ես սիրելու եմ քեզ ինչպես մեքենան է սիրում ցեխոտ ջրափոսը և ինչպես գրադարանն է սիրում ժամացույցի համբերատար թկոցը։ ես սիրելու եմ քեզ ինչպես գողը սիրում է թանգարաններ և ինչպես ագռավը սիրում է իր երամը։ ես սիրելու եմ քեզ ինչպես դժբախտությունը սիրում է որբուկներին, ինչպես կրակը սիրում է անմեղություն և ինչպես արդարությունը սիրում է կողքի նստել և հետևել թե ինչպես է ամեն ինչ սխալ գնում։ ես սիրելու եմ քեզ ինչպես մարտադաշտը սիրում է երիտասարդ տղաներին և ինչպես դարչինը սիրում է քո ալլերգիան։ ես սիրելու եմ քեզ ինչպես գետնին ընկած բանանի կճեպը սիրում է դճգոհ դեմքով մարդու կոշիկը՝ ում գլխին քիչ առաջ կտուրից կղմինդր ընկավ։ ես սիրելու եմ քեզ ինչպես կամավոր հրշեջները սիրում են վազել վառվող շենքին ընդառաջ և ինչպես վառվող շենքերը սիրում են իրենց հետ մղել։ ես սիրելու եմ քեզ ինչպես դանակը սիրում է մարդու մեջքը։ ես սիրելու եմ քեզ ինչպես պահարանը սիրում է գաղտնի բաժանմունքը, և ինչպես գաղտնի բաժանմունքը սիրում է գաղտնիքը, և ինչպես գաղտնիքը սիրում է մարդկանց ապշեցնել, և ինչպես ապշած մարդը սիրում է կոնյակի բաժակը որ հանդարտի իր նյարդերը, և ինչպես կոնյակի բաժակը սիրում է ընկնել և փշրվել հատակին, և ինչպես բաժակի փշրվելու ձայնը սիրում է ապշեցնել ուրիշ մարդկանց, և ինչպես այդ ուրիշ ապշած մարդիկ սիրում են մոտակա սեղանը, որին կարելի է հենվել, նույնիսկ եթե հենվելով այդ սեղանին սեղմում են մի կոճակ,որը բացում է գաղտնի բաժանմունքը։ ես սիրելու եմ քեզ մինչև բոլոր նման բաժանմունքները չբացվեն և մինչև բոլոր գաղտնինքերը ապշեցնելով չլուծվեն աշխարհով մեկ։ ես սիրելու եմ քեզ մինչև բոլոր սրտերը և գաղտնի կոդերը չկոտրվեն։
ես սիրելու եմ քեզ մինչև բոլոր կրակները չհանգցվեն, և բոլոր տները չվերակառուցվեն ամենագեղեցիկ և ամենադիմակայուն փայտով, և ամեն հանցագործ չտարվի բանտ ամենաալարկոտ ոստիկանի կողմից։ ես սիրելու եմ քեզ մինչև թռչունը ատի իր բունը, և որդը ատի խնձորը, մինչև խնձորը ատի ծառը և ծառը ատի բունը, և մինչև թռչունը ատի ծառը և խնձորը ատի բունը, չնայած վերջինը համարյա թե չեմ կարող պատկերացնել։
ես սիրելու եմ քեզ մինչ մենք մեծանանում ենք, ինչը հենց նոր կատարվեց, և նորից ու նորից, ու կատարվել էր մի քանի օր առաջ, ու շարունակաբար կատարվում էր մի քանի տարի առաջ, ու շարունակելու է կատարվել քանի դեռ բոլոր ժամացույցների սլաքները և բոլոր օրացույցերի թերթիկները նշում են ժամանակի սլացքը, բացի, իհարկե այն ժամացույցներից, որոնք մոռացել են լարել և այն օրացույցերից որոնք մարդիկ մոռացել են փակցնել երևացող տեղերում։
ես սիրելու եմ քեզ մինչ մենք ավելի ու ավելի հեռվանանք իրարից, երբ մի ժամանակ այնքան մոտիկ էինք, որ կարող էինք երկու ձողիկով մի բաժակից խմել։ ես սիրելու եմ քեզ մինչև մեր՝իրար հանկարծակի հանդիպելու շանսերը շատ քիչից վերածվեն զրոյի, և մինչև քո դեմքը մախառլապատվի հեռու հիշողության մեջ, և քո հիշողությունը դեմ առ դեմ գա հեռու մառախուղի հետ, և քո մառախուղը հիշվի հեռու դեմքի կողմից, և դու հեռվացած ես հեռու հիշողության մառախլապատ մառախուղի մեջ։ ես սիրելու եմ քեզ չնայած թե ուր դու գնաս և ում տեսնես, չնայած թե որ տեղերից խուսափես ու չգնաս և ում չտեսնես, և չնայած նրան թե ով տեսնի քեզ ինչ տեղերից խուսափելիս։ ես սիրելու եմ քեզ չնայած նրան թե ինչ կատարվի քեզ հետ, և ինչպես ես բացահայտեմ այն ինչ կատարվել է քեզ հետ, և ինչ է կատարվել իմ հետ այս ամենը բացահայտելիս։
ես սիրելու եմ քեզ եթե դու ամուսնանաս ինձ հետ, և ես սիրելու եմ քեզ եթե դու ամուսնանաս մեկ ուրիշի հետ։ ես սիրելու եմ քեզ եթե դու երեխա ունենաս, կամ երկու երեխա, կամ երեք, կամ էլ ավել, չնայած ես կարծում եմ որ երեքը շատ լավ քանակ է երեխաների։ ես սիրելու եմ քեզ եթե դու երբեք էլ չամուսնանաս և երբեք էլ երեխա չունենաս, և միշտ մտածես որ գուցե պետք էր ամուսնանալ ինձ հետ, և եթե անկեղծ, մութ, ցուրտ, միանյնակ գիշերներին այս տարբերակը ես ամենաշատն եմ նախընտրում։
ահա այսպես եմ ես քեզ սիրում, Բեաթրիս, մինչ մեր աշխարհը շարունակում է իր ամբարիշտ ընթացքը։