Օրագիր

Ընթերցել

Վերջին գրառումները Օրագրում։

Հետեւիր նաեւ RSS֊ով, այստեղ՝ feed։

from L3vOns

How I did discovered that Cellebrite forensic some tools( non cracked ) was leaked from official resource ( Armenian text )

Ողջույն հարգելի ընթերցող հուսով եմ քեզ հետատքրքիր է , թե ինչպես արտահոսեց այս լուծումը , որի նպատակն է մասնավորապես ուժային կառույցներին օգնելու գտնել հանցագործության մասին թվային հետքեր ուղիղ հեռախոսի պարունակությունից ։

Դեպքը սկսեց այն կետից ( մոտավոր մեկ տարի առաջ ) երբ հանդիպեցի հետաքրքիր հոդված , որտեղ նկարագրում էր , թե ինչպես մի վերավաճառող անզգուշությամբ տեղադրելէր տվյալ լուծման ուղիղ հղումը , որը թույլ էր տալիս էր տալիս ներբեռնել տվյալը լուծումը celebrity ընկերության քեշերից :

Նախանական ստուգում ցույց էր տալիս , որ տվյալ վերավաճառող ընկերության կայքը հասանելի չի ։

Ինչպե՞ս լուծվեց այդ խնդիրը ։ Ինչպես հասկացաք օգտվեցի որոշակի լուծումներից ստուգելու համար արդյոք կա տվյալ դոմեյնի snapshot – ը ։ Եվ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այո գոյություն ունի ։ ԵՎ այնտեղ իրականում գոյություն ուներ հղումը դեպի cellebrite ենթակառուցվածքի քեշային հատված ։ Եվ փորձնական հարցումը տվյալ քեշային հատվածին ցույց տվեց , որ այո դեռևս այդ ժամանակ տվյալ լուծմները հասանելի էին ցանկացած անձի համար ( ներկա պահին ի ուրախություն ինձ ընկերությունը լուծել է այդ բացը ) ։ Օգնվելով DNS պատմություններ պարունակող ռեսուրսներից հնարավոր եղավ նաև ներբեռնել այլ լուծումներ ։

Ի՞նչ քայլ կատարվեց իմ կողմից վերացնելու համար տվյալ բացթողումը Գտնելով իրենց էլ․ փոստը խնդրեցի , որպեսզի կապ հաստատեն կամ ընդունեն այն report – ը որը կապված էր բացահայտմանս հետ ։ Սակայն ինչ – ինչ պատճառներով փոխանցեցին , ոչ տեխնիկական ուղղվածություն ունեցող բաժնի էլ․ փոստ և այդպես էլ report – ը մնաց ։

Ի՞նչ քայլեր կարող էք կիրառվել նման խնդիրներից զերծ մնալու համար Կախված ձեր ենթակառուցվածքի առանձնահատկության հետ կարող էք N ժամանակահատվածը մեկ ուղղակի DNS – ում գրված կրիտիկական լոգերը Flush անել ։ Իհարկե այստեղ կարող էք բախվել մեկ այլ խնդրի հետ երբ երրորդ ռեսուրսները, որոնք նախատեսված reconnaissance իրականացնելու համար կարող են ուղղակի պահել այդ DNS հարցումները իրենց անձնական շտեմարանների մեջ ։

Վերջաբան ՝ Տվյալ բացթողումը թույլ էր տալիս ներբեռնել միայն լուծումները առանց որևիցե մի ակտիվացման հնարավորության ։ Սակայն հետագա ուսումնասիրությունս ցույց տվեց , որ միգուցե այս բացթողման մասին գիտեն արդեն հետաքրքրված մասնագետները , ովքեր ունեն հմտություններ շրջանցելու լուծումների պաշտպանական մեխանիզմները ։ Նշեմ որ այս հոդվածը գրելու պահին ի սպառ վերացվել է խոցելիությունը , այդ իսկ պատճառով կիսվում եմ ձեր հետ ։ Նպատակ ունենալով, որ այս քեյսը կլինի lesson learned և միգուցե մի օր կամ մի տեղ այս մոտեցումների շնորհիվ կկանխվի նոր տիպի վտանգներ ։

 
Read more...

from voyageur

The End of the Tour (2015) ֆիլմում David Wallace Fosterի հարցազրոյցն էի նայում։ աւելի շուտ ոչ թէ իր, այլ իր ինքնասպանութիւնից յետոյ (2008) Jason Segelի կողմից իր վերստեղծուած սուբեկտիւ կերպարի կողմից հարցազրոյցի իմիտացիան էի նայում։ էնքան նման էր իրականին, որ ես մինչ էս պահը մտածում էի, որ իրօք գրողն ա եղել։ իմեջին մեռած մարդկանց հոգին փորձես մարմնաւորել։

ֆիլմում գրողը (իմիտացնող դերասանը) անընդհատ բողոքում ա, որ պատկերելու են ոչ թէ իրեն, այլ իրենց երեւակայութեամբ չափազանցրած, շեղած կերպարի։ որ հարցազրոյց վերցնողին (եւ ֆիլմը նկարողին) աւելի հետաքրքիր ա իրեն յօրինել եւ խաղացնել, քան ճանաչել եւ չոր պատկերել։

ֆիլմի էս տեսակ նկարահանումը դառնում ա հէնց գրողի խուսափելիք իռոնիայի իռոնիան։ էլ երբեք չես կարող տեսնել մի բան, որ հէնց իրօք էդ մարդու միտքն ա, բայց միայն անդադար աբստրակցիայի շերտեր՝ կենդանի գրող –> մեմուար գիրքը ֊> գրքի սուբեկտիւ ընկալումը –> դրա հիման վրայ իմիտացուած գրողի կերպարը –> հարցազրոյցում իր բռած դիրքը –> կինոյով պատկերումը․ եւ այսպէս շարունակ։

դառնում ա արդէն, որ գոյութիւն չունեցող երեւակայական անձի հետ զրոյց ես անում։ ու, որ քո օրիգինալի երեւակայական ընկալումը քեզ թւում ա աւելի իրական քան հէնց օրիգինալը։ եւ երբ իրականին նայում՝ յուսահատւում ես, զի մտքումդ անդադար չափազանցրել էիր, շարունակ վերստեղծել։

քրաշերի նման ա՝ երբ քրաշուած ես ոչ թէ ակտուալ մարմնին եւ մտքին, բայց քո ֆանտազիային, որ կրում ա մարդու տեսքը, բայց արդէն իմիտացիայից աճել ա դէպի անկախ սիմուլացիա։ կիրկեգորի նման (Gjentagelsen, 1843), որ սիրահարուած էր պոետիկ գեղեցիկին եւ ոչ անհատական կնոջ անձին։ այսինքն գեղեցիկի տուեալ ինսթանսը միջոց ա հանդիսանում աւելի մեծը տեսնելու։

ուրեմն ո՞վ էր պատկերուած ֆիլմում՝ David Fosterը թէ՞ իր իմիտացիան, կամ սիմուլացիան։ իսկ կարող ե՞նք իրենից անջատ սիմուլացիայի կերպարին վերցնել ու ռեկուրսիւ վերասիմուլացնել, մինչ ստանանք անճանաչելի նոր բան։ կեղծ յիշողութիւնների նման, որ երբեք չեն եղել, բայց ճանաչում ենք։ երազի մէջ ունեցած երեւակայական ենթագիտակցական տրաւմայի նման, որ ազդում ա գծային կեանքի վրայ։

 
Read more...

from Trilobite

Ես երբեմն զգում եմ թունավոր անցյալի հետքը։

Անցյալը կանգնում ա իմ ներկայի վրա, ֆշշցնում, որ ես կիսատ եմ, դատարկ, որ ես չունեմ ոչ մի բան, ես ոչ ոք եմ։ Ես ինձ զգում եմ խրտվիլակ, ում ներշնչել են իշխելու համոզմունք, ես փորձում եմ իշխել սեփական կյանքի վրա։ Իմ կյանքը անցնում է, բայց իմ մեջ մնում է թեփ։ Ես ոչինչ չեմ ստեղծում, ես ստեղծում եմ միայն հիասթափություն, տխրություն, ապտակող ճշմարտություն, էգոիզմ։ Ես ցանկանում եմ լինեմ էմփատիկ իմ սեփական «ես»-ի նկատմամբ, բայց էմփատիան պետք է բաժին հասնի այլոց։ Ես դեռ ունեմ անվերջ պահանջներ ինքս ինձանից։ Թվում ա, թե իմ պահանջները սեփական անձից իմը չեն։ Թվում է միշտ թե ես կանգնած եմ ոչ սեփական ոտքերի վրա, այլ միշտ մխրճված եմ սոսնձված ավազում։ Ես փորձում եմ ձեռք մեկնել ինքս ինձ, բայց ավելի խորն եմ մխրճվում ։ Ես սկսում եմ չտեսնել, թե ով եմ դառնում։ Ես դառնում եմ խոցելի, քանի որ ես կորցնում եմ հաղորդակցվելու իմ եղանակները, ես չեմ հասկանում իմ գոյության իմաստը։ Թվում է, թե ինձ ոչնչացնելը շատ հեշտ է։ Ես ինձ զգում եմ անկատար։ Ես այնքան բան ունեմ անելու։ Բայց ես այնքան կորցրել եմ այդ անելու մոտիվացիան, որ այժմ ես իմ ձեռքերը ազատում եմ ավազից, որպեսզի բահով իմ գլխին տամ ու ավելի շատ ավազ լցնեմ ինձ վրա։ Ես մերժում եմ օգնության փորձերը։ Ես սուզվում եմ իմ ամուր գամված ծուղակում։ Ես կորցնում եմ ինձ այնտեղ, որտեղ արդեն հարմար է։

 
Read more...

from L3vOns

Ինչպե՞ս բացահայտվեց և ֆիքսվեց Ազգային Բժշկական Պլատֆորմի Խոցելիությունը(armed)

Ողջույն հարգելի ընթերցող Այս հոդվածով ցանկանում եմ Ձեզ ներակայացնեմ բազմզաթիվ քեյսերիցս մեկը , թե ինչպես 1) Բացահայտվեց և ֆիքսվեց IDOR խոցելիություն armed.am համակարգում

Ինչպես գիտեք արմեդը պարունակում է բժշկական փակ տվյալներ ։ Օրերից մի օր առաջացավ ցանկություն այն մակերեսային ուսումնասիրել և գտնել հետաքրքիր բացթողումներ , որոնք կարող էին լուծումը մշակող թիմի աչքից վրիպեին ։ Եվ այդ բացթողումը գտնվեց ՝ Պարզվեց հետևյալը առ այն որ html էջում մատուցվում էր թե պացիենտի , թե բժշկի նկարի հղումը ուղիղ կերպով առանց որևիցէ մի աուֆենֆիկացիայի ։ Եվ հղումը ուներ այս տեսքը ՝ https://example.com/images?&filePath=43212324232&fileIdnetification=312221123

Ինչպե՞ս փորձեցի այն շրջանցել

Այդ նպատակով վերցրեցի և գրեցի փոքր լուծում , որը վերցնելու էր օրինակ իմ filePath-ի և fileIdnetification query – ների ներկա արժեքը և ամեն արժեքին գումարում էր 1 և կանչ անում արմեդի սերվեր , որը արդեն վերադարձնում էր այլ բժշկի և պացիենտի նկար ։ Օրինակ Ցիկլ 1 – ի ժամանակ https://example.com/images?&filePath=43212324233&fileIdnetification=312221124 Ցիկլ 2 – ի ժամանակ https://example.com/images?&filePath=43212324234&fileIdnetification=312221125 և այլ և այլն

Ի՞նչ կարող էր այդ քայլով հարձակվողը ստանար տվյալ հարձակման վեկտորով ՝

ՀՀ բոլոր քաղաքացիների նկարները ՀՀ բոլոր բժիշկների նկարները Այլ խոցելի տեխնիկական բանալիներ , որոնցով կարող էր արտահանվել այլ տեղեկատվություն(Այս կետը խորը ուսումնադիրության չի ենթարկվել) ։

Ինչպես այն ֆիքսվեց ՝

Նկարների հղումները փոխարինվեցին jwt տոկենի առկայությունով , որը տվեց ավելի ապահով տվյալների ստացում և բացի դա արդեն առաջացավ մասնագիտական լեզվով կոչված “Zero Trust” մոտեցումը

Ովքեր իրենց ներդրումը ունեցան , որպեսզի տեղեկատվությունը օպերատիվ կերպով մաքսիալ սեղմ ժամկետներում փոխանցվի Արմեդ թիմին ՝

Antranig Vartanian— co-founder and CEO of illuria security (https://antranigv.am/) Samvel Martirosyan— CEO at HOORY / Co-founder of CyberHUB-AM (https://www.linkedin.com/in/sammart/?originalSubdomain=am)

Վերջաբան ՝

Նմանատիպ խոցելիությունները առաջանում են , երբ լուծում մշակողները աչքի տակ չեն պահում OWASP – ի կողմից բոլոր առաջարկվող բաժինները , որոնք կարող են լուծել մի մեծ խնդիր ։ Դա ցանկացած լուծման անվտանգ իմպլեմենտացիան է , որը հետագայում կարող է օգնել խուսափել բազմաթիվ խնդիրներից ։

OWASP հղում ՝ https://owasp.org/www-project-top-ten/

 
Read more...

from voyageur

ֆինանսական, իրաւական արտօնութիւն ունենալուց եւ սոցիալական ճնշումից ազատուելուց զատ ի՞նչ պատճառներ կան, որ արդարացնում են ամուսնութեան սոցիալական եւ պետական ինստիտուտի կողմ ընտրութիւնը։ խտրական ինստիտուտը գոյութեան իրաւունք ունի՞։ պետութիւնն ա՞, որ բիւրոկրատօրէն՝ զագսով միջամտելով պիտի արտօնի մարդկանց միութիւնը։ հասարակութիւնն ա՞, որ պիտի մատուցուած՝ հանրային սպեկտակլը դատի, եւ արդարացնի սեքսը, սեռականութիւնը, համաբնակեցումը։ եւ եթէ ինստիտուցիան արդարացուած չի, էլ խի՞ էք օգտւում եւ ոչ բոյկոտում։ տէնց էր հէն ա քոչ ընտրէք, որ հետը լաւ լինէք կարող ա գործերներդ առաջ գնայ։

արդեօք սա՞ ա էն խտրական ինստիտուցիան (անկախ առաջադէմ֊ներառական իրաւական լրամշակումներից), կամ հասարակութեան կազմակերպման նախընտրելի՝ ներկայիս արտօնուած սեռական եւ (հետերո)մոնոգամ զոյգի մոդելը, որ արժանի ա համարւում պահպանման եւ յարատեւման համար։ ուզում է՞ք, որ շուկան աշխատի եւ նախայետագծուի հիմք ունենալով էս աւանդական կառոյցը եւ ոչ ազատ անհատին։ զի անհատը ազատ չի, եթէ վերոնշեալ աւելի ընդարձակ ազատութիւնների համար հարկաւոր ա զագսի փարաւոն (մլիցա), եւ պապա կանգնող պետութիւն։ իսկ դու ուզում ե՞ս էսպիսի abusive պապա, aka էս քննարկուած ինստիտուցիան, բայց, որ լաւ ա նայում։ ինչքան ուզում էք ապրէք իրար հետ, բայց պապան ա՞ թողողը։ ի՞նչ ասեմ, շարունակէք ծծել ձեր հոր գէշ կլիրը ։Դ

 
Read more...

from տիգրան

Բառերն այնքա՜ն կախարդական են ու ես այնքա՜ն լաւ եմ զգում դա։ Մենք կախարդում ենք իրար ամէն օր, երբ ուզում են կիսուել պատրանքով։ Պատրանքով քան զի ինքներս ենք արդէն կախարդուած։ Մեզ կախարդել են հէնց նոյն մարդիկ ում կախարդել ենք։

Սա անվերջ շրջան է մտերմութեան, երբ ներկայիդ հարցերը անցեալիդ բառերով կը փարատուեն։ Ու դու ինքդ անցեալի բառերով կը փարատես ընկերոջդ։

Շրջանից դուրս անյայտի վախն է, անփորձի ջանքը, որ դժուար է յաղթել։ Բայց անհրաժեշտ է։ Եւ նոր շրջաններ դեռ պէտք է գան, ուր աւելի յարմար կը լինի մնալը, բայց ես այնտեղ էլ մնալ չեմ կարող։ Զի կախարդողի գիտակցումս աւելի շատ է քան կախարդուողինը։

Միայն երանի՜, որ կախարդելիս կախարդուած չլինեմ։

 
Read more...

from voyageur

ականջիս մէջ էլեկտրիկ կանաչ էյսիդ տատանուող սինուսային ձայներ են հնչում։ աւելի շուտ գլորւում։ երեւի roland tb-303 բասի նման նախնական կոմերցիոն ձախողում ա, որ ջանքիներին կայֆ ա տուել։ սպառողը ես եմ։ ձայնը շատ ցածր յաճախականութեան վրայ տատանւում ա, գլխիս դիրքը փոխում եմ՝ չկայ։ ականջակալով չեմ։

յաճախ սպասում եմ երբ ա գիշեր լռութիւն լինելու, մենակ լինեմ, ժամանակը կանգ առնի։ ժամացոյցներից վախենում եմ կտ֊կտ֊կտ ոնց որ դանդաղ կեանքս պակասի։ քունը կայֆ ա՝ ժամանակաւոր մահ ա։ մշտականը կայֆ չի, անետարկելի ա։ դզում ա, որ քնի մէջ մեռնում եմ եւ քնից յարութիւն առնում։

կողքի շէնքից ղախպայ օդորակիչի ձայնն ա։ ծակող՝ մի քանի հազարանոց յաճախականութիւններով գնում֊գալիս ա։ շներին խլացնող յատուկ սուլիչի նման, ինձ՝ պրիմատիս պառալիզացնում ա։ մօտ 16 հազար կամ աւել հերց կլինի։ ոնց որ ուղեղը խոզ֊վարդագոյն լազերով սղոցի։

օտար եմ իմ մէջ։ օրուայ ընթացքում պատահական հեռախօսի տեսախցիկը միանալիս, ինձ եմ տեսնում, մի տեսակ զարմանում եմ։ մոռացել էի ինչ տեսք ունեմ։ շատ ահաւոր չի, զուտ հետաքրքիր ա։ mirror stageի շարունակական ժխտում ա։ նաեւ հայելին տեռոռ ա։ անյարմար ճշմարտութիւն ա։ յարմար սուտ ա։ քուանտային՝ երկուսը միաժամանակ։ հարկաւոր ա ինտեգրուել եւ դառնալ մէկ։

վոնեգուտը յատուկ հոգեբանի մօտ չէր գնում, որ well-adjusted չդառնար, զի վախենում էր, որ չկարողանայ դրանից յետոյ գրել։ ես աստիճանաբար well-adjusted եմ դառնում, ու աւելի նորմալ (լատին․՝ norma, ատաղծագործի քանոն)։ վախենում եմ նորմալ լինելուց, զի լոքշ ա տէնց։ էդ նշանակում ա շատ բան չուզել։ ոչ թէ ուզել՝ չանել, այլ հէնց չուզել։ դառնում ա, որ զուտ հանգիստ ապրելու (գոյատեւելու՞) համար ինձ զրկում եմ լիքը ցանկութիւններից որոնք սոցիալապէս ընդունելի չեն։ ուզում եմ հայելու մէջ չնայեմ, բայց կրկին ստիպուած եմ։ յոռիա բայց ինչ արած, իմ մէջ ինքս ինձ ճնշեմ, որ գործ կարողանամ անեմ, ու մի քանի տարի յետոյ անդրադառնամ էս ճնշելուց առաջանալիք կոմպլեքսներին ։Դ

սաղ հէչ, հերթական անգամ չզոհուեցի :D կներէք

հերթական անգամ չզոհուեցի ոչ զոհուել ենք ոչ հայրենիք ենք կորցրել

հերթական անգամ չծծեցի

ինչ անենք բագոս են փաղղոս չունեն, զատօ կռուած տղու մակեդոնական նիզակ են ծծում։ գեոթ են, զատօ եօթ հերոս երեխայի մայր են։ զատօ, հերթական անգամ չզոհուեցին։

 
Read more...

from Առանց էակ

Կյանքը կառմայա, չգիտեմ էդ ոնցա աշխատում ոնցա ստացվում, բայց կյանքը կառմայա: Ավելի ուժեղ երբեք ոչ մեկի չեմ հասկացել ու հիմա բարդա ընդունել, որ նույնն իմ հանդեպ են զգացել: Նստած կծում եմ վաունգը ու մտածում լավ, բայց խի՞ : Բայց էդ հարցը մենակ ինձ եմ տալիս քանզի վախենում եմ պատասխանից: Բայց շարունակում եմ ինձ խաբել ու խաբել նեսիս դատարկությունը ստով լցնելով: Ինձ թվումա իմ սիրո առարկան ես էնքամ եմ իմ ուղեղում մեծացրել, որ վաղուց ինքն անցելա իրա իրական սահմանները: Ու, ես գնալով հալվում վերանում եմ: Կամ ես պիտի հաղթեմ մտքերիս կամ իրենք ինձ: Ես դեռ պայքարում եմ:

 
Read more...

from eva

And the time comes, when you just don’t wanna share that song with all your online “friends”, you wanna play it to him, just now. You don’t wanna write down that post that everyone’s gonna sympathize with, you don’t want that hot debate on an argument you wanted to carry on so badly, so that people could really get your point. You just wanna speak your word and notice the reaction on people’s faces.

And the time comes, when your online presence becomes your worst enemy. Who cares about so many chats with innumerable people on a topic which is so popular? Our generation has got so many temporary things to spend time on. This is becoming ridiculous.

And the time comes when all you wanna share is that still and warm glance with someone lying next to you. All you wanna care about is the way you’re gonna spend the next afternoon with a cup of coffee, or the evening with a glass of fine wine.

And the time comes, when online is not a choice, when you realize that the variety of opportunities that ‘online’ provides us with are meant to set all of us apart.

And the time finally comes when I choose to stay beside people who need me and who are precious to me. I choose to be there in real life, in real time, I choose to live and I choose to grow. Stay safe and sound there online.

 
Read more...

from տիգրան

Տաքսու վարորդին ցածր էի գնահատել (էս ե՞րբ աշխարհը սէնց փոխուեց ։Ճ), սպասարկման բաժնից զանգեցին ճշտելու թե ինչ դժգոհութիւն ունեմ։ Զրոյցի վերջում խնդրեցին, որ միշտ գնահատեմ երթը՝ ծառայութեան որակը բարելաւելու համար։ Դրան ի պատասխան ասացի, որ բոլոր այն երթերը որոնք չեմ գնահատել գոհացրել են։

Ասեցի ու զգացի որքան չգնահատուած ա որակեալ աշխատանքը։ Բայց դրանում աւելի շատ արդարութիւն կայ քան անարդարութիւն։ Մենք սահմանել ենք, որ ընդունում ենք լաւ մարդկանց, բարոյականութիւնը, որակեալ աշխատանքը ու հոգատար վերաբերմունքը։ Ապա այլ կերպ լինել չէր կարող, այլ կերպ մարդիկ աշխատանք են կորցնում, ընկերներ, ազատութիւն, յարգանք եւն։

Էն ինչը բացասական չի գնահատուել լռելեան դրական ա գնահատուած։ Ու եթե դու քեզ գնահատուած չես զգում ապա դու դրական իմաստով գնահատուած ես։

Մի յուսահատուի՜ր։

Յ.Գ. Մէկ այլ միտք այն մասին, որ երբ ինքդ բացասական չես գնահատում վատ արարքը լռելեան անցնում ա դրականի տակ։

 
Read more...

from Trilobite

Ի՞նչն է սպանում մարդուն ավելի շուտ.

Նրա մոլուցքը, թե մոլուցքին նախորդող դեպքը։ Ինձ սպանում է միտքը, որ իմ սերը որևէ ցանկացած դրության, օբյեկտի նկատմամբ իրականում մոլուցք է։ Իմ կյանքը մոլուցք է լինել խաբված սեփական հորինված հեքիաթում, բառերը ձևավորել որպես դղյակ ու նետել ինձ այնտեղ։ Ես ինքս ինձ սպանում եմ մոլուցքով լինել խաբված, որ դեռ կենդանի եմ։ Ես բացում եմ իմ աչքերը. ամեն օր ապրելու համար նույն կեղծ դղյակում։ Այն թվում է գեղեցիկ, այն ինձ օրորում է... Ես այնտեղ դեռ կենդանի եմ, ոչ մեր ապրած իրականությունում, այլ որպես երազ, որը տեսնում են մեկ անգամ, իսկ հետո պատմում անվերջ՝ հույսով, որ մի օր բոլոր մղձավանջներից զատ կտեսնեն դղյակը։ Բայց դա այն չէ, ինչի համար արժեր ապրել։ Նույնիսկ եթե ես ապրում եմ այնտեղ, նույնիսկ եթե դա մոլուցք չէ, ես իրավունք չունեմ ապրել խցում՝ թեկուզ և գեղեցիկ։ Աշխարհը ահռելի է, իսկ ես բանտարկվել եմ այնտեղ, որտեղ հարմար է։ Ես չեմ ապրում իրական կյանքում, ես չեմ կարող ապրել գոյություն չունեցող դղյակում։ Եվ եթե իմ գոյությունը չի սահմանագծված տարածքով, միգուցե ես իրոք մահացած եմ, թեև շնչում եմ.....

 
Read more...

from Trilobite

Ես այդ մարդը չեմ...բայց

Երբ ես մտածում եմ նրա մասին, թե ով եմ ես դարձել, կամ ուր եմ ես գնում, օր օրի, ես հասկանում եմ, որ այն մարդը ով նայում է ինձ հայելու հետևից, ես չեմ։ Ես հասկանում եմ, որ ես չեմ հասել նրան ինչին ձգտել եմ, զուտ վերցրել եմ այն ինչ նետված է եղել։ Ես չեմ ցանկացել դառնալ այն մարդը, ով հիմա եմ։ Ես ինձ անկենդան եմ ձգում, անպետք։ Ես չեմ կարող բացատրել..քանի որ ամեն ինչը բացատրելու համար պետք են օրինակներ։ Ես ձեզ պատմում եմ նոր կենդանու արտաքինի մասին, բայց երևի թե ավելի ճիշտ կլիներ ցույց տալ լուսանկարը։ Բայց ես չունեմ լուսանկարներ, ես ունեմ հիշողություններ, ու չեմ կարող ամենը ասել։ Անձնական պատկերը ստեղծում եմ միայն ես, իսկ մնացածը ազատ են միայն ատել այն։ Բայց պե՞տք է, որ մնացածը ատեն այն, ինչը չեն հասկացել։ Եթե ես փորձեմ ինքս ինձ պատկերել այժմ, ես կձախողեմ դա։ Եթե ես նույնիսկ նկարիչ լինեի, եթե նույնիսկ լուսանկարիչ, ես դա չէի կարող բացատրել։ Ես գրում եմ, քանի որ ոչ ոք սա չի լսի։ Ով երբ լսում են, թվում է հակված են ատելու...Մարդիկ զբաղված են կամ ձևացնում են, որ զբաղված են։ Եթե ինձ արկղը նետեին, և ասեին խոսիր, ես կխոսեի, իմանալով որ համակարգը ջնջում է ցանկացած խոստովանություն, դարձնելով դա անիմաստ։ Դու խոստովանում ես ոչնչի առջև, կանխելով ցանկացած վնաս, որը կարող էին տալ քո խոսքերը։ Քո զայրույթը, քո սերը, քո տխրությունը, ուրախությունը, ամենը խոստովանվում է պատերին։ Ոչ ոք չի հոգում քո մասին։ Մի մարդը չափից ծանր է ինքն իր համար, որ այդ ծանրությանը մի փետուր ուրիշից ավելանա։ Համակարգը պահվում է լուռ խոստովանությունների վրա... լռությունը ինձ պահում է սոցիումում որպես իր մասնիկ։ Ինձ հրավեր չի ուղարկվել խնջույքի, որում այժմ լռված եմ։ Ես պարզապես եկել եմ ու բոլորն արդեն հարբած են։ Ես ցանկանում եմ լինել սթափ, բայց ես բախվում եմ անտարբերության։ Ամեն մի հարբած սեփական կեղծ երջանկությունն է վայելում, իսկ ես չունեմ նույնիսկ այդ կեղծիքը։
Ես աշխատում եմ լինել այն, ով կցանկանայի...բայց մինչ օրս ես ինքս ինձ չեմ ճանաչում։ Ես դառնում եմ այն մարդը, ով ինձ հետ կապ չունի։ Ես ատում եմ այն աղմուկը, որը ինձ շրջապատում է։ Ես ատում եմ այն լռությունը, որտեղ ես կարող եմ մտածել։ Լռությունը ստիպում է հաշտվել, աղմուկը՝ չնկատել, որ դու հաշտվել ես։ Կարո՞ղ եմ ես մինչ ականջներս ժպտալ։

-Բարև ձեզ, ինչպես եք։

Այո, անվերջ... չնայած հարբած մարդիկ խնջույքից հետո թքած ունեն, թե ով է բարևել նրանց երեկ

 
Read more...

from voyageur

էս սուռեալ մեմի տեքստը անկապ պահպանուած մնացել էր՝

eating a clock is very t̷̲͉͚͔͚̀̇̄i̸̱͔͙̘͇̜̲̬̇̓̌̒͑̀̎̌̓m̵̢̢̦̪͖̂͒͛̇̋̃͝e̵̖̦̫͕̥̫̫̾̌̌͘͝ ̷̧͚̘̗̼̣̺͔̜͋̌́̚͜͠c̶̨͉̘͖̠͍̜̻̒̿͊͛̑͗͒o̴͚̣͛ņ̶̡͇̘͖̙͙̒̈̆͆́͗̉̓̓͘͜s̸̨̨̞͙̣̝̱͕͖̾́̏̍͗̇̐̀ų̴̤͓̟͉͕̺͖͌́m̵̘̝̣͚̾̏̀̅͒̄̄̀i̴̯̞̿̌͌̈́ṉ̷̗̥͇̔̏͘ǧ̵̟͈̫̠̫̭̜͗͛̀͜͜

 
Read more...

from eva

ես մի փոքր ինձ կորցնում եմ, չնայած որ էսքան շատ ինձ հետ չեմ եղել երբեք, ես ինձ քո մեջ գտնելով՝ չափազանց շատ եմ ինձ քո մեջ կորցնում։

գուցե շուտով ամեն ինչ ավելի լավ կլինի նաև գուցե անգամ հիմա քեզ հանգիստ չեմ տալիս։

ես ինձ կորցրել եմ քո մեջ ու դրա մասին մոռացել, ես ինձ չեմ ուզում գտնել քեզնից դուրս։

 
Read more...

from առօրյա մտքեր

կուզեի ամեն ինչ էսքան վատ չլիներ, էսքան խնդիրներ չկուտակվեին ու ես ապրեի երջանիկ։ բայց ավաղ ստիպված եմ էս ամենը տանել

 
Read more...

from բելուգա

ես ու պոլինան կանգնած ենք բարի մօտ, ու կողքը ջեմման ա նստած՝ սեւ շապիկով, սեւ ջինսով, փիրուզ աչքերով, շէկ մազերով ու ֆուջի xt-2-ով։ ես պտտւում պոլինային ասում եմ՝ ինչ քիւթ ա չէ էս աղջիկը, պոլինան՝ «արա հա, ահաւոր, ես էլ չգիտէի՝ ում ասէի»։ ասում եմ՝ ինձ միշտ կարաս ասես։

ներքեւի սրահում մութ ա, դիջեյ, պարողներ, ֆուրշետ։ ես ու պոլինան նստած ենք 17-րդ սեղանի մօտ, բազմոցին։ պոլինան ասում ա՝ ես զգում եմ, որ մի բան էն չի, բայց ինքը չի ասում թէ ինչ։ ասում ա՝ սառն ա խօսում, ես զգում եմ որ սառն ա, բայց ինքն ասում ա նորմալ ա։ ասում ա՝ ինքը շատ լաւն ա, բայց նեղւում եմ որ չի խօսում հետս։ ասում եմ՝ կարեւորը վստահութիւնն ա։

նստած ենք բեմի վրայ, ես՝ գոլդըն լագերի բաժակով ipa-ը ձեռքիս՝ արթուրին ասում եմ, որ խմելիս տխրում եմ, իսկ արթուրն ասում ա՝ չէ, օյաղ ժամանակ տխրութիւնդ թաքցնում ես, իսկ ալկոհոլը չի թողնում քեզ խաբես։

բոլորը վերնաշապիկիս կոմպլիմենտ են անում, ես էլ կարմրում եմ։ մարատին ասում եմ՝ առնելիս քո մասին էի մտածում, մտածում էի՝ մարատի շորերից ա։

զոյային ասում եմ՝ եթէ որոշել ես վիրահատել քիթդ՝ վիրահատի, բայց եթէ իմ կարծիքը հետաքրքիր ա՝ դու շատ սիրուն ես։ ու զոյան իրօք շատ սիրուն ա։

արդեն գրեթէ կէսգիշեր ա, ես սինիներն եմ դասաւորում ըստ գոյների։ ստեփանն ասում ա՝ քեզ ասել ե՞ն որ սիրուն մատներ ունես։ նայում եմ դեֆորմացուած եղունգներիս, դրանց արիւնոտ եզրերին, հարցնում եմ՝ էդ սարկա՞զմ էր։ սկսում ա բացատրել, որ մատներս ոչ շատ կարճ են, ոչ շատ հաստ, որ իրօք սիրուն են, ու որ պէտք ա հասկանամ, թէ ինչի եմ աւիրում ու չանեմ։ ասում եմ՝ փորձում եմ։

ստեփանին շնորհակալութիւն եմ ասում տուած շոկոլադի համար, ինքն էլ պատասխան շնորհակալութիւն ա ասում, յետոյ աւելացնում՝ «հես ա կասի ինչի համար։ որ կերար, դրա համար»։

ստեփանը հարցնում ա՝ կենդանիների ու մարդկանց հոգին նո՞յնն ա։ ասում ա, որ նոյնը չի։ իսկ ես չգիտեմ։

լիւմենի աշխատողը մօտենում ա, բարեւում ու հարցնում թէ ոնց եմ, իսկ ես շփոթւում եմ, զի չէի սպասում։ լիւմենում հնչում ա karma police յետոյ fake plastic trees հետո street spirit ու ես փորձում եմ սցենար գրել բայց չեմ կարողանում որովհետեւ ոնց street spirit-ի տակ սցենար գրես ոչ թէ սառած նայես մի կէտի ու երգես յետը։ ինեսը պստիկ բաժակով սառոյցով slow drip ա հիւրասիրում, ասում եմ միւս անգամ սրանից կվերցնեմ։ ասում ա թունդ ա շատ, երեկոյեան չարժի խմել։ էս փոքր էր, հաշիւ չի։ ասում ա, որ էստեղ հաւանում ա, որովհետեւ ակտիւ ա աւելի։ ասում ա՝ դառգետում երեք տարի մատուցող աշխատելուց յետոյ գանձապահի աշխատանքը շատ լօքշ էր։

ուղեղս հրաժարւում ա աշխատել, ու ticktick-ում անընդհատ աւելանում են կարմիրով նշուած overdue թասքերը, ու ես չգիտեմ՝ ոնց հասցնեմ էս ամենի հետեւից։

մարատը նայում ա աչքիս տակ դակած սրտիկին, ասում ա արի գնանք տատու անենք ես ու դու։ արտուշը կողքից ասում ա՝ ինքը նաղդ անող ա։

ստեփանը զգում ա, որ արդեն ոտքերումս ու թեւերումս ուժ չի մնացել, ու գարեջուրը լցնելուց յետոյ պտտւում գալիս ա իմ կողմ, որ իմ տեղն իջեցնի։ մի քանի անգամից յետոյ սկսում եմ ինձ վատ զգալ։ ասում ա՝ վատ մի զգա որ օգնում են քեզ, առանց օգնելու չենք գոյատեւի։

արտուշը զգում ա, որ մի բան էն չի։ ասում ա՝ էսօր դուրըս չէս գալիս, ի՞նչ ա եղել։ օրուայ վերջում փոխւում, բարձրանում եմ բար։ ստեփանը սառնարանից imperial stout ա հանում, տալիս ինձ, ու ասում՝ արտուշն ա լցրել քո համար։ գերյոգնած եմ կեանքումս ամեն ինչից, բայց մինչեւ ականջներս շնորհակալ՝ էսքան լաւ մարդկանց հետ աշխատելու հնարաւորութեան համար։

ես լացում եմ տաքսու մէջ ու տուն քայլելիս ու գիշերն անկողնում պառկած զի աշխարհը շատ ա ու ես քիչ եմ ու թւում ա թէ ձախողում եմ բառացիօրէն ամէն ինչ։

 
Read more...