Օրագիր

Ընթերցել

Վերջին գրառումները Օրագրում։

Հետեւիր նաեւ RSS֊ով, այստեղ՝ feed։

from Trilobite

Ի՞նչն է սպանում մարդուն ավելի շուտ.

Նրա մոլուցքը, թե մոլուցքին նախորդող դեպքը։ Ինձ սպանում է միտքը, որ իմ սերը որևէ ցանկացած դրության, օբյեկտի նկատմամբ իրականում մոլուցք է։ Իմ կյանքը մոլուցք է լինել խաբված սեփական հորինված հեքիաթում, բառերը ձևավորել որպես դղյակ ու նետել ինձ այնտեղ։ Ես ինքս ինձ սպանում եմ մոլուցքով լինել խաբված, որ դեռ կենդանի եմ։ Ես բացում եմ իմ աչքերը. ամեն օր ապրելու համար նույն կեղծ դղյակում։ Այն թվում է գեղեցիկ, այն ինձ օրորում է... Ես այնտեղ դեռ կենդանի եմ, ոչ մեր ապրած իրականությունում, այլ որպես երազ, որը տեսնում են մեկ անգամ, իսկ հետո պատմում անվերջ՝ հույսով, որ մի օր բոլոր մղձավանջներից զատ կտեսնեն դղյակը։ Բայց դա այն չէ, ինչի համար արժեր ապրել։ Նույնիսկ եթե ես ապրում եմ այնտեղ, նույնիսկ եթե դա մոլուցք չէ, ես իրավունք չունեմ ապրել խցում՝ թեկուզ և գեղեցիկ։ Աշխարհը ահռելի է, իսկ ես բանտարկվել եմ այնտեղ, որտեղ հարմար է։ Ես չեմ ապրում իրական կյանքում, ես չեմ կարող ապրել գոյություն չունեցող դղյակում։ Եվ եթե իմ գոյությունը չի սահմանագծված տարածքով, միգուցե ես իրոք մահացած եմ, թեև շնչում եմ.....

 
Read more...

from Trilobite

Ես այդ մարդը չեմ...բայց

Երբ ես մտածում եմ նրա մասին, թե ով եմ ես դարձել, կամ ուր եմ ես գնում, օր օրի, ես հասկանում եմ, որ այն մարդը ով նայում է ինձ հայելու հետևից, ես չեմ։ Ես հասկանում եմ, որ ես չեմ հասել նրան ինչին ձգտել եմ, զուտ վերցրել եմ այն ինչ նետված է եղել։ Ես չեմ ցանկացել դառնալ այն մարդը, ով հիմա եմ։ Ես ինձ անկենդան եմ ձգում, անպետք։ Ես չեմ կարող բացատրել..քանի որ ամեն ինչը բացատրելու համար պետք են օրինակներ։ Ես ձեզ պատմում եմ նոր կենդանու արտաքինի մասին, բայց երևի թե ավելի ճիշտ կլիներ ցույց տալ լուսանկարը։ Բայց ես չունեմ լուսանկարներ, ես ունեմ հիշողություններ, ու չեմ կարող ամենը ասել։ Անձնական պատկերը ստեղծում եմ միայն ես, իսկ մնացածը ազատ են միայն ատել այն։ Բայց պե՞տք է, որ մնացածը ատեն այն, ինչը չեն հասկացել։ Եթե ես փորձեմ ինքս ինձ պատկերել այժմ, ես կձախողեմ դա։ Եթե ես նույնիսկ նկարիչ լինեի, եթե նույնիսկ լուսանկարիչ, ես դա չէի կարող բացատրել։ Ես գրում եմ, քանի որ ոչ ոք սա չի լսի։ Ով երբ լսում են, թվում է հակված են ատելու...Մարդիկ զբաղված են կամ ձևացնում են, որ զբաղված են։ Եթե ինձ արկղը նետեին, և ասեին խոսիր, ես կխոսեի, իմանալով որ համակարգը ջնջում է ցանկացած խոստովանություն, դարձնելով դա անիմաստ։ Դու խոստովանում ես ոչնչի առջև, կանխելով ցանկացած վնաս, որը կարող էին տալ քո խոսքերը։ Քո զայրույթը, քո սերը, քո տխրությունը, ուրախությունը, ամենը խոստովանվում է պատերին։ Ոչ ոք չի հոգում քո մասին։ Մի մարդը չափից ծանր է ինքն իր համար, որ այդ ծանրությանը մի փետուր ուրիշից ավելանա։ Համակարգը պահվում է լուռ խոստովանությունների վրա... լռությունը ինձ պահում է սոցիումում որպես իր մասնիկ։ Ինձ հրավեր չի ուղարկվել խնջույքի, որում այժմ լռված եմ։ Ես պարզապես եկել եմ ու բոլորն արդեն հարբած են։ Ես ցանկանում եմ լինել սթափ, բայց ես բախվում եմ անտարբերության։ Ամեն մի հարբած սեփական կեղծ երջանկությունն է վայելում, իսկ ես չունեմ նույնիսկ այդ կեղծիքը։
Ես աշխատում եմ լինել այն, ով կցանկանայի...բայց մինչ օրս ես ինքս ինձ չեմ ճանաչում։ Ես դառնում եմ այն մարդը, ով ինձ հետ կապ չունի։ Ես ատում եմ այն աղմուկը, որը ինձ շրջապատում է։ Ես ատում եմ այն լռությունը, որտեղ ես կարող եմ մտածել։ Լռությունը ստիպում է հաշտվել, աղմուկը՝ չնկատել, որ դու հաշտվել ես։ Կարո՞ղ եմ ես մինչ ականջներս ժպտալ։

-Բարև ձեզ, ինչպես եք։

Այո, անվերջ... չնայած հարբած մարդիկ խնջույքից հետո թքած ունեն, թե ով է բարևել նրանց երեկ

 
Read more...

from voyageur

էս սուռեալ մեմի տեքստը անկապ պահպանուած մնացել էր՝

eating a clock is very t̷̲͉͚͔͚̀̇̄i̸̱͔͙̘͇̜̲̬̇̓̌̒͑̀̎̌̓m̵̢̢̦̪͖̂͒͛̇̋̃͝e̵̖̦̫͕̥̫̫̾̌̌͘͝ ̷̧͚̘̗̼̣̺͔̜͋̌́̚͜͠c̶̨͉̘͖̠͍̜̻̒̿͊͛̑͗͒o̴͚̣͛ņ̶̡͇̘͖̙͙̒̈̆͆́͗̉̓̓͘͜s̸̨̨̞͙̣̝̱͕͖̾́̏̍͗̇̐̀ų̴̤͓̟͉͕̺͖͌́m̵̘̝̣͚̾̏̀̅͒̄̄̀i̴̯̞̿̌͌̈́ṉ̷̗̥͇̔̏͘ǧ̵̟͈̫̠̫̭̜͗͛̀͜͜

 
Read more...

from eva

ես մի փոքր ինձ կորցնում եմ, չնայած որ էսքան շատ ինձ հետ չեմ եղել երբեք, ես ինձ քո մեջ գտնելով՝ չափազանց շատ եմ ինձ քո մեջ կորցնում։

գուցե շուտով ամեն ինչ ավելի լավ կլինի նաև գուցե անգամ հիմա քեզ հանգիստ չեմ տալիս։

ես ինձ կորցրել եմ քո մեջ ու դրա մասին մոռացել, ես ինձ չեմ ուզում գտնել քեզնից դուրս։

 
Read more...

from առօրյա մտքեր

կուզեի ամեն ինչ էսքան վատ չլիներ, էսքան խնդիրներ չկուտակվեին ու ես ապրեի երջանիկ։ բայց ավաղ ստիպված եմ էս ամենը տանել

 
Read more...

from բելուգա

ես ու պոլինան կանգնած ենք բարի մօտ, ու կողքը ջեմման ա նստած՝ սեւ շապիկով, սեւ ջինսով, փիրուզ աչքերով, շէկ մազերով ու ֆուջի xt-2-ով։ ես պտտւում պոլինային ասում եմ՝ ինչ քիւթ ա չէ էս աղջիկը, պոլինան՝ «արա հա, ահաւոր, ես էլ չգիտէի՝ ում ասէի»։ ասում եմ՝ ինձ միշտ կարաս ասես։

ներքեւի սրահում մութ ա, դիջեյ, պարողներ, ֆուրշետ։ ես ու պոլինան նստած ենք 17-րդ սեղանի մօտ, բազմոցին։ պոլինան ասում ա՝ ես զգում եմ, որ մի բան էն չի, բայց ինքը չի ասում թէ ինչ։ ասում ա՝ սառն ա խօսում, ես զգում եմ որ սառն ա, բայց ինքն ասում ա նորմալ ա։ ասում ա՝ ինքը շատ լաւն ա, բայց նեղւում եմ որ չի խօսում հետս։ ասում եմ՝ կարեւորը վստահութիւնն ա։

նստած ենք բեմի վրայ, ես՝ գոլդըն լագերի բաժակով ipa-ը ձեռքիս՝ արթուրին ասում եմ, որ խմելիս տխրում եմ, իսկ արթուրն ասում ա՝ չէ, օյաղ ժամանակ տխրութիւնդ թաքցնում ես, իսկ ալկոհոլը չի թողնում քեզ խաբես։

բոլորը վերնաշապիկիս կոմպլիմենտ են անում, ես էլ կարմրում եմ։ մարատին ասում եմ՝ առնելիս քո մասին էի մտածում, մտածում էի՝ մարատի շորերից ա։

զոյային ասում եմ՝ եթէ որոշել ես վիրահատել քիթդ՝ վիրահատի, բայց եթէ իմ կարծիքը հետաքրքիր ա՝ դու շատ սիրուն ես։ ու զոյան իրօք շատ սիրուն ա։

արդեն գրեթէ կէսգիշեր ա, ես սինիներն եմ դասաւորում ըստ գոյների։ ստեփանն ասում ա՝ քեզ ասել ե՞ն որ սիրուն մատներ ունես։ նայում եմ դեֆորմացուած եղունգներիս, դրանց արիւնոտ եզրերին, հարցնում եմ՝ էդ սարկա՞զմ էր։ սկսում ա բացատրել, որ մատներս ոչ շատ կարճ են, ոչ շատ հաստ, որ իրօք սիրուն են, ու որ պէտք ա հասկանամ, թէ ինչի եմ աւիրում ու չանեմ։ ասում եմ՝ փորձում եմ։

ստեփանին շնորհակալութիւն եմ ասում տուած շոկոլադի համար, ինքն էլ պատասխան շնորհակալութիւն ա ասում, յետոյ աւելացնում՝ «հես ա կասի ինչի համար։ որ կերար, դրա համար»։

ստեփանը հարցնում ա՝ կենդանիների ու մարդկանց հոգին նո՞յնն ա։ ասում ա, որ նոյնը չի։ իսկ ես չգիտեմ։

լիւմենի աշխատողը մօտենում ա, բարեւում ու հարցնում թէ ոնց եմ, իսկ ես շփոթւում եմ, զի չէի սպասում։ լիւմենում հնչում ա karma police յետոյ fake plastic trees հետո street spirit ու ես փորձում եմ սցենար գրել բայց չեմ կարողանում որովհետեւ ոնց street spirit-ի տակ սցենար գրես ոչ թէ սառած նայես մի կէտի ու երգես յետը։ ինեսը պստիկ բաժակով սառոյցով slow drip ա հիւրասիրում, ասում եմ միւս անգամ սրանից կվերցնեմ։ ասում ա թունդ ա շատ, երեկոյեան չարժի խմել։ էս փոքր էր, հաշիւ չի։ ասում ա, որ էստեղ հաւանում ա, որովհետեւ ակտիւ ա աւելի։ ասում ա՝ դառգետում երեք տարի մատուցող աշխատելուց յետոյ գանձապահի աշխատանքը շատ լօքշ էր։

ուղեղս հրաժարւում ա աշխատել, ու ticktick-ում անընդհատ աւելանում են կարմիրով նշուած overdue թասքերը, ու ես չգիտեմ՝ ոնց հասցնեմ էս ամենի հետեւից։

մարատը նայում ա աչքիս տակ դակած սրտիկին, ասում ա արի գնանք տատու անենք ես ու դու։ արտուշը կողքից ասում ա՝ ինքը նաղդ անող ա։

ստեփանը զգում ա, որ արդեն ոտքերումս ու թեւերումս ուժ չի մնացել, ու գարեջուրը լցնելուց յետոյ պտտւում գալիս ա իմ կողմ, որ իմ տեղն իջեցնի։ մի քանի անգամից յետոյ սկսում եմ ինձ վատ զգալ։ ասում ա՝ վատ մի զգա որ օգնում են քեզ, առանց օգնելու չենք գոյատեւի։

արտուշը զգում ա, որ մի բան էն չի։ ասում ա՝ էսօր դուրըս չէս գալիս, ի՞նչ ա եղել։ օրուայ վերջում փոխւում, բարձրանում եմ բար։ ստեփանը սառնարանից imperial stout ա հանում, տալիս ինձ, ու ասում՝ արտուշն ա լցրել քո համար։ գերյոգնած եմ կեանքումս ամեն ինչից, բայց մինչեւ ականջներս շնորհակալ՝ էսքան լաւ մարդկանց հետ աշխատելու հնարաւորութեան համար։

ես լացում եմ տաքսու մէջ ու տուն քայլելիս ու գիշերն անկողնում պառկած զի աշխարհը շատ ա ու ես քիչ եմ ու թւում ա թէ ձախողում եմ բառացիօրէն ամէն ինչ։

 
Read more...

from sona

ամեն ինչ կորցրել եմ։ ու էլ ոչ մի բան ինձ չի ուրախացնում, նույնիսկ ամենամանր բաները։ երեկ մի պահ թվաց, որ ուրախացա, բայց չէ, էդ ուղղակի ինչ-որ ակտիվ, անհասկանալի գույնի էմոցիա էր, բայց ոչ ուրախություն։

 
Read more...

from OdearOgy

Փորձում եմ հարթել ամեն ինչ։

Ու ստացվում է։

Ու անելու եմ։

Ու անում եմ։

Ամեն ինչ կարգավորվում է։

Քիչ֊քիչ։

Մտքերս կարգավորվում են։

Ես կարգավորվում եմ։

Խոսելու եմ։

Խոսելու ենք։

Զանգելու եմ։

 
Read more...

from eva

ու հիպնոսացած էս ամենով պիտի շարունակել։ պիտի փորձել չարտասվել, երբ կան բառեր, որ աչքերիդ մեջ են տպված, գիտակցությանդ մեջ են արդեն ու լսողությունդ են արգելափակել։ ու հալեցնում են երկար ժամանակ ստեղծած սառցե ներսդ, դարձնում են քեզ թափանցիկ։

 
Read more...

from eva

There's big chaos in my head that I'm trying hard to conceal. My body is talking to me louder than ever and I can hear it, the problem is, I can't listen to it, I'm not ready.

I'm scared that I can find out things inside of my consciousness I don't wanna know, I'm scared that somehow I will open up to myself and it will hurt me.

But then I realize, the fact that I'm scared is the starting point. I have to know, I have to understand myself at whatever cost.

There are also things I will never question, things that I find are indescribable and authentic, I wanna cherish them. Those are the values I'll never replace, they're with me from now on. You gave them to me, now I have to hide them in places nobody can find. I don't think anyone can notice if they find them. Those are too precious, too mature, too beautiful, too much wise, a little bit too much, a little bit...unspoken. I wish we could talk about them more.

Wherever this road takes me, I cannot forget it, the time, it seems to me, has stopped and it cannot move on for now. The clocks are not moving.

 
Read more...

from OdearOgy

I'm messed up.

My mind is messed up.

The weather is nice and hot here.

But I'm cold.

I turned on the heating.

I put on my red sweater.

I'm still cold.

I miss you.

I miss the heat of you.

I miss the heat of your body.

I miss your voice.

I miss your laughter.

I miss the smell of you.

I miss the smell of our kissing.

I miss us lying in a bed.

I miss you.

I wasn't public about my feelings before.

You've changed me.

I miss you.

I love you.

I want the world to know.

I want to scream and shout.

I want you.

I want us.

I want you.

You're mine.

I'm yours.

I love you.

I'll heal.

I promise.

 
Read more...

from OdearOgy

Գլխումս քո ձայնն է, քո ժպիտն ու ծիծաղը։

It keeps repeating in my head. I like it. I love it. I want it. Again. Again. I love it.

I love you. I know it. I knew it. I know it.

I love you.

 
Read more...

from eva

Երազումս քնած էի: Երբ արթնացա, մեկը գրկել էր ու փորձում էր խոսել հետս, փորձում էր հասկանալ, թե ինչպես եմ: իսկ ես վախենում էի. երազում ես արթնացել էի իսկ էդ որևէ մեկը, ով փորձում էր գրկել ինձ, իմ երազից էր, ու ես գոռում էի, չէի հասկանում, թե ինչպես երազից նա հայտնվեց իրականությունում, ու թե ինչու է նա ինձ փորձում գրկել ու չի գնում, չի անհետանում: գոռում էի, բայց ձայնս չէր լսվում, էդպես մի քանի րոպե: հիմա նոր հասկացա, որ դա էլ էր երազ:

Մեր վախերը դառնում ենք մենք: երբեմն որոշ վախեր մեզնից ուժեղ են գտնվում ու մեր փոխարեն իրենք են որոշում: ու մենք չենք նկատում դա, մենք պարալիզված ենք վախով, չենք կարողանում կառավարել մեր հապճեպ որոշումները, ու մենք բոլոր վախերին ճանաչում ենք, իսկ մեզ՝ երբեմն չէ:

գուցե մի օր արթնանամ, ու սա էլ երազ լինի:

 
Read more...

from OdearOgy

She's got you high and you don't even know yet...

I know.

 
Read more...

from OdearOgy

Զգում եմ, թե ինչքան ասելիք ունեմ, հասկանում եմ թե ինչքան բաներ կան որ չեմ ասել։

Զգում եմ՝ դժվարանում եմ մտածել, թե ոնց եմ պատմելու, չեմ ուզում խոսել էդ ամենի մասին, բայց ուզում եմ, որ իմանաս։

Ուզում եմ կարդաս մտքերս նորից ու տաս ճիշտ հարցերը նորից։

Ուզում եմ չխոսեմ ես ու դու ինձ հասկանաս։

Ուզում եմ

սիրումեմ

 
Read more...

from sona

ահավոր ծանրացած եմ ինձ զգում, ներսս լիքը անիմաստ էմոցիա կա, որոնք չգիտեմ ինչպես օգտագործել։ կորցրել եմ էն մանր բաները, որոնցից երջանկանում եմ։ հիմա մենակ տխրություն եմ զգում. նայում եմ սիրելի մարդկանցտխրում եմ, նենց տպավորություն ա, որ ահավոր հեռու են ինձանից, չեմ կարողանում շոշափել, չեմ կարողանում խոսել, չեմ կարողանում լավ կամ վատ բաներ ասել իրանց։ կատուներն էլ այլեւս չեն ուրախացնում, մոտս չեն գալիս, նույնիսկ հակառակը հեռանում են, պաղկվում են, իրանց պատճառով էլ եմ պանիկայի մեջ ընկնում։ աշխարհի գույները փոխվել են իմ համար, ու հեչ դեպի հետաքրքիրը չէ։ ավելի վառ են դարձել, բայց էդ հաճելի չի, բալանսի մեջ չի, գժվում եմ։ կոմֆորտ չունեմ, ոչ մի տեղ չեմ ուզում լինել, երկար մնալ չեմ կարողանում։ ոչ մի ուտելիք, ըմպելիք, վայր, ֆիլմ, երգ, ոչինչ հաճույք չի պատճառում։ հիմա Սարտրի <<Սրտխառնոցն>> եմ կարդում, ու ես հասկանում եմ իրան. ճիշտ ա, իմ մոտ սրտխառնոց չի, ուրիշ բան ա, բայց դե։ ահավոր փակ եմ զգում ինձ, սիրածս մարդուն ինքս իմ վրա ճնշում գործադրելով նոր կիսատ-պռատ ասեցի ինչ ա ներսս կատարվում։ համարյա լրիվ էսքանը մենակ մի մարդու եմ կարողանում ասել, ու չնայած ավել ինչի՞ս ա պետք, բայց մի տեղ պետք ա գրեմ էս սաղ, մի տեղ, որտեղ չեն իմանա գրողն ով ա։ ինքս իմ մեջ սուզվել ու խորտակվում եմ։

 
Read more...